Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ընդդիմադիր թեկնածուները կպայքարեն մեկը մյուսի դեմ

Ընդդիմադիր թեկնածուները կպայքարեն մեկը մյուսի դեմ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ընդդիմադիր թեկնածուները կպայքարեն մեկը մյուսի դեմ

Օգտատեր Վահագն Սարոյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Առաջիկա ընտրությունները, որ պետք է լինեն, դա թիվ 1 և թիվ 35 ընտրատարածներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրություններն են: Այսպես' թիվ 1 ընտրատարածքում առաջադրված երեք թեկնածուներից երկուսը ներկայացնում են ընդդիմադիր թևը, Ստյոպա Սաֆարյան' «Ժառանգություն», և Արմենակ Դովլաթյան' Կանաչների միություն, ՀԱԿ-ի հովանավորությամբ: Ինչ է ստացվում, որ ընդդիմադիր թեկնածուները պետք է պայքարեն մեկը մյուսի դեմ, իսկ երկու կողմերի պայքարից կշահի երրորդ կողմը: Իսկ ինչ կլինի, եթե ընտրապայքարում համախմբեն ուժերը ու հաղթեն ընտրություններում... այո ճիշտ է, դա միֆ է: Երբեևե տեսե՞լ եք, որ ընդդիմադիր դաշտի խաղացողների մեջ լինի հարմոնիա, ես չեմ տեսել: Որպես օրինակ կարող ենք դիտարկել ՀԱԿ-ի ներսի պրոցեսները, սակայն ոչ հիմա: Ընդհակառակը տեսել եմ պայքար ընդդիմադիր դաշտի հեգեմոն դիրքը զբաղեցնելու մեջ, որից հիմնականում տուժում են հենց իրենք:
Հ.Գ. Առաջիկա նախագահական ընտրություններում Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի որպես թեկնածու, իսկ ՀԱԿ-ը էս դեպքում կառաջադրի իր թեկնածուին, կամ, չգիտեմ, կարող է և ԲՀԿ-ի թեկնածուին պաշտպանի. շատ հնարավոր է որ ԲՀԿ-ն հայտարարի, որ պաշտպանում է գործող նախագահի թեկնածությունը...»:
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan