Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ տրանսպորտի նորանշանակ նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

ՀՀ տրանսպորտի նորանշանակ նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ տրանսպորտի նորանշանակ նախարարը հանդիպել է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) «Նախաճաշ նախարարի հետ» ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանի և ԻՏՁՄ անդամ-կազմակերպությունների ղեկավարների հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, հանդիպմանը միության կողմից ներկայացվել է ՏՀՏ ոլորտում գործող ծրագրերն ու խնդիրները: Մասնավորապես կարևորվել են կրթության, աշխատուժի և գործարար բնագավառի զարգացմանը նպաստող միջոցառումներն ու Հայաստանը արտերկրում ներկայացնելու հնարավորությունները:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու ԻՏՁՄ-ի կողմից երկուստեք կարևորվել են ՏՏ ոլորտի և պետության համագործակցությունը՝ ի նպաստ երկրի տեխնոլոգիական ու մասնավորապես ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմանը:

Նախարարի հետ հանդիպմանը մասնակցել են ԻՏՁՄ վարչության անդամներ՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, «Ucom» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը, «ՎՕԼՕ» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «ԼայմԹեք» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը, «ՎԵԲ» ընկերության տնօրեն Ալբերտ Տոնեյանը, «Մոնիտիս» ընկերություն տնօրեն Րաֆֆի Քասարջյանը, ինչպես նաև ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը և փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan