Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված է

«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված է

Երևանում պաշտոնապես բացվեց «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:

Բացումից առաջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսի այս տարվա հիմնական շեշտադրումները լինելու են կրթական, քանի որ առկա է լուրջ մասնագետների պակասի հետ: Նրա խոսքով` այս շեշտադրումներն առավել կարևորվում են ապրիլյան պատերազմից հետո:

Նախարար Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհին ցույց տալու բան ունի: «Բացի նրանից, որ Հայաստանում մենք կազմակերպում ենք նման միջոցառումներ, մեր մասնագետները մասնակցություն են ունենում ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովներին: Վստահ եմ, որ մենք դեռ նոր հաջողություններ կունենաք»,- ասաց նա:

«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan