Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

I have a dream կամ մտորումներ խոսքի ազատության և վճարովի կոնտենտի մասին

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Լրատվական Ռադիոն լսող և դիտող ցանկացած մարդ ունի մեզ ընտրելու իր պատճառները: Բայց մի պատճառ կա, որ, կարծում ենք, ընդհանուր է բորորի համար՝ մեր եթերը երբեք որևէ բանով կաշկանդված չի եղել: Այս 5 տարվա ընթացքում մեզ իրոք ինչ-որ հրաշքով հաջողվել է մաքսիմալ իրացնել մեզ հասանելիք խոսքի և մտքի ազատությունը: Այս գիտակցությունը, իհարկե, սիրտ ու թև է տալիս, բայց մենք, ամեն դեպքում, հասկանում ենք, որ եղած նվաճումները մեծ ցանկության ու հանգամանքների բերման արդյունք են, այլ ոչ թե ինստիտուցիոնալ մեխանիզմների և երաշխիքների:

Մենք՝ խոսքի ազատությունից օգտվողներս և այդ ազատությունը եթերում երաշխավորողներս, առավել քան որևէ մեկը հասկանում ենք, որ գոյություն ունեցող միջավայրում խոսքի մեր ազատությունն անխոցելի չէ: Իբրև գովազդային մոդելով առաջնորդվող միավոր, մենք հենվում ենք գոյություն ունեցող տնտեսական համակարգի վրա, որը, ինչպես գիտենք, հեռու է մրցակցային և շուկայական լինելուց: Այն, որ այդ հանգամանքը մեր աշխատանքի վրա երբեք ուղղակիորեն չի ազդել, չի նշանակում, որ դրա սպառնալիքն առհասարակ չկա:

Այս տարի Լրատվական Ռադիոն ռազմավարական որոշում է կայացրել՝ մենք գնալու ենք ռիսկերի դիվերսիֆիկացման ճանապարհով: Տարիների փորձը մեզ բերել է այն համոզման, որ կատարելապես ազատ և անկախ լինելու համար լրատվամիջոցն այլ տեղ չունի հենվելու, քան իր լսարանն է, և մենք դանդաղ, բայց վստահորեն սկսում ենք անցում կատարել բաժանորդագրային մոդելի, երբ մեր եթերի ֆինանսական կայունությունն ապահովելու է ոչ թե գովազդային շուկան, այլ ուղղակիորեն զանգվածային լսարանը:

Այս պահին մեր կոնտենտը հասանելի է մի քանի եղանակով՝ ռադիոհեռարձակում FM-ով, ռադիոհեռարձակում lratvakan.am կայքում, Android և iOS հավելվածներով, վիդեոհեռարձակում lratvakan.tv կայքում և հաղորդումների on-demand տարածում, երբ դուք դիտում եք ձեր նախընտրած հաղորդումը՝ ձեզ հարմար ժամին: Այ այս վերջին տարբերակը կամաց-կամաց դառնալու է բաժանորդագրությամբ: Մեկ առանձին հաղորդման դիտումը կարժենա 100 դրամի սահմաններում, մեկ ամսվա բաժանորդագրությունը՝ 20 անուն հաղորդում պարունակող փաթեթի համար, կարժենա 1000 դրամ, կես տարվա բաժանորդագրությունը՝ 5000 դրամ, մեկ տարվանը՝ 9000 դրամ:

Մենք որոշել ենք սկսել ոչ թե եղած կոնտենտը վճարովի դարձնելուց, այլ լրացուցիչ վճարովի ծառայություն գործարկելուց: Արդեն այս շաբաթ կհայտնվեն Լրատվական Ռադիոյի վիդեոհաղորդումների անգլերեն և ռուսերեն տարբերակները: Սա կլինի վճարովի ծառայությունների մեկնարկը: Օտարալեզու լսարանի համար գինն առանձին է հաշվարկվելու: Երկրորդ փուլում, երբ պատրաստ լինի մեր սեփական բիլինգային համակարգը (իսկ դա, ամենայն հավանականությամբ, կլինի նոյեմբերին), օրիգինալ հայալեզու հաղորդումները նույնպես կտեղափոխվեն բաժանորդագրային տիրույթ: Եվս մեկ անգամ արժե ընդգծել, որ բաժանորդագրային մոտեցումը վերաբերում է բացառապես on-demand դիտումներին: Մեր բոլոր աուդիոհարթակները մնում են բաց, բաց է մնալու նաև lratvakan.tv –ի շուրջօրյա վիդեոհոսքը:

Պետք է խոստովանենք, որ այս մոդելը գործարկելուց առաջ շատ լուրջ վախեր ունեինք, որ լսարանը մեզ սխալ կհասկանա, և մարդիկ այս գաղափարը չեն ընդունի, բայց ինչպես ցույց տվեց ԴիջիԹեք Էքսպոյի շրջանակում անցած «Այ-Թի լուծումները՝ խոսքի ազատության երաշխիք» Լրատվական Ռադիոյի պրեզենտացիան, մեր ռադիոլսողները և ռադիոդիտողներն այս մոդելին շատ ավելի պատրաստ են ու հակված, քան մենք՝ ինքներս: Ռադիոլսողների հետ այսպիսի հանդիպում առաջին անգամ էինք անցկացնում ու, անկեղծ ասած, ուղղակի ապշած ենք մարդկանց քաղաքական հասունության մակարդակից: Մենք մեր լսարանից շատ բան ունենք սովորելու, և մեզ բոլորիս, վստահաբար, ավելի լավ լրատվամիջոց և առհասարակ ավելի լավ երկիր է հասնում:

Մենք եկել էինք մարդկանց վճարովի մոդելի մասին պատմելու, ասել է թե՝ իրենց ապրանք վաճառելու, իսկ իրենք մեզ խրախուսելու համար ինքնաբուխ դրամահավաք սկսեցին: Թեև հավաքված այդ գումարը խմբագրության պատմության ընթացքում մեր ձեռքն ընկած ամենաթանկ նվերն էր, մենք այն որոշեցինք փոխանցել «Աջակցություն զինհաշմանդամներին» նախաձեռնությանը: Այնպես որ շնորհակալության խոսքերը ոչ միայն մեր անունից են, այլև վիրավոր մեր այն տղաների անունից, որոնց այդ փողն ի վերջո հասնելու է:

Վերադառնալով զարգացման այս նոր մոդելին, նշենք, որ մենք այն ոչ այնքան իբրև սեփական զարգացումը ապահովելու գործիք ենք ըմբռնում, այլ որպես մեր երկրում մի նոր ու կարևոր ինստիտուտ ձևավորելու փորձ: Եթե մենք հաջողենք՝ վստահ ենք, որ բազմաթիվ այլ լրատվամիջոցներ էլ նույն ճանապարհով կգնան, ու սա կբերի խոսքի ազատության սկզբունքորեն նոր աստիճանի, որովհետև մենք, իրոք, հավատում ենք, որ լսարանն է այն միակ ուժը, որի վրա լրատվամիջոցը կարող է հենվել հանգիստ սրտով:

ԼՐԱՏՎԱԿԱՆ ՌԱԴԻՈ

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan