Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 14.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Սկսվում են նախարարությունների, տարբեր գերատեսչությունների տարվա ամփոփիչ ասուլիսները: Այսօր` դեկտեմբերի 14-ին, ընթացիկ տարվա կատարված աշխատանքները կամփոփի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա կամփոփի 2016թ. ընթացքում ծառայության կողմից իրականացված աշխատանքները, կներկայացնի կենսաթոշակների և ծննդյան, խնամքի նպաստների վիճակագրություն, տարվա ընթացքում կատարված  օրենսդրական փոփոխությունները և դրանց ազդեցությունը:

ՀՀ ԿԳՆ  Ինֆորմատիկայի պետական քոլեջում  կստորագրվի փոխըմբռնման հուշագիր՝ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի, «Սոֆթլայն Ինթերնեյշնլ» ընկերության և Ինֆորմատիկայի պետական քոլեջի միջև: Հուշագրի ստորագրումը նպատակ ունի նպաստել կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների  արդյունավետ կիրառման և այդ ոլորտում մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացին:

Երևանում տեղի կունենա «Հույսի կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանություն» ՀԿ հիմնադրման 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառմանը ներկա կլինեն  նաև բարձրաստիճան պաշտոնյաներ, նախարարներ, պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Երեկոյի ընթացքում «Հույսի կամուրջ»-ը հաշվետու կլինի իր՝ 20 տարիների կատարած աշխատանքի համար: 

Քանի որ Ամանորը սարերի հետևում չէ, հետևաբար սկսվում են քննարկումները տոնական թեմայի շուրջ: Այսօր լրագրողների հետ կհանդիպեն հոգեբան Նաիրա Վանյանը և սննդաբան Հասմիկ Աբովյանը: Ամանորին ընդառաջ նրանք կանդրադառնան  տոնական ուտեսներից ճիշտ օգտվելու մշակույթին, տոնական օրերին անկանոն սնվելու հնարավոր  հետևանքներին և հետ տոնական հոգեբանական խնդիրներին: «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն էլ կանդրադառնա ամանօրյա թանկացումներին, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում արձանագրված հիմնախնդիրներին:

Հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը նշում է իր ծննդյան 65-ամյակը: Հոբելյանի շրջանակներում Հայաստանում առաջին անգամ՝ դեկտեմբերի 14-20-ը կանցկացվեն Ստաս Նամինի ստեղծագործական օրերը: Նկարիչների միությունում      Հայաստանում Ստաս Նամինի ստեղծագործական օրերի շրջանակում տեղի կունենա Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսի բացումը:

Առնո Բաբաջանյան համերգասրահում կանցկացվի «Մենք ենք, մեր մարզը» մանկապատանեկան մարզային մշակույթի օրեր մայրաքաղաքում» ծրագիրը, որին կմասնակցեն Շիրակի մարզի 18 ուսումնական հաստատությունների շուրջ 80 շնորհալի երեխա և պատանի: Ծրագրի շրջանակում համերգասրահում կբացվի մարզի պատանի ստեղծագործողների լավագույն նկարչական և դեկորատիվ կիրառական աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցադրությանը կհաջորդի համերգ՝ շնորհալի երաժիշտ-կատարողների, երգչախմբի, պարային և երաժշտական համույթների մասնակցությամբ:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan