Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում արձանագրվել է արգելված որսի 14 դեպք

Հայաստանում արձանագրվել է արգելված որսի 14 դեպք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում արձանագրվել է արգելված որսի 14 դեպք

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենքում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի արգելման ժամանակահատվածում երեք գերատեսչության` ՀՀ բնապահպանության նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից իրականացվող միջոցառումների ընթացքի վերաբերյալ: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը,  կարևորելով երեք կառույցների իրականացրած համատեղ նպատակային աշխատանքները, միևնույն ժամանակ առաջնային է համարել տեղի բնակչության հետ բացատրական, կանխարգելիչ աշխատանքների իրականացման անհրաժեշտությունը: Նախարարը հայտնել է, որ իրականացվող միջոցառումների արդյունավետությունը թույլ կտա հետագայում անցնել կառավարելի, օրինական ձկնորսության թույլտվությանը և դրան համապատասխան  պահպանության ուժեղացված նոր համակարգի ներդրմանը:

ՀՀ ոստիկանության ստորաբաժանումները, Բնապահպանական պետական տեսչության և «Սևան» ազգային պարկի հետ միասին, արգելքի 10 օրվա ընթացքում Հանրապետության ողջ տարածքում արձանագրել է 14 դեպք, ինչի արդյունում առգրավվել է 743 հատ ապօրինի վաճառվող Սիգ տեսակի ձուկ, այն դեպքում, երբ նախորդ տարիներին եղել են բացահայտումներ, երբ միայն մեկ արձանագրած  դեպքով առգրավվել էր 1000-ից ավել ձուկ:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan