Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 20.12.2016

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Դեկտեմբերի 20-ին Հայաստանի ազգային անվտանգության աշխատակիցները նշում են իրենց մասնագիտական օրը: Այդ առթիվ այսօր` դեկտեմբերի 20-ին, կանցկացվի հանդիսավոր  միջոցառում:

Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը հանդես կգա  տերեվերջյան ամփոփիչ ասուլիսով: Նա կներկայացնի իր գերատեսչության 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ու անդրադարձ կկատարի առաջիկա անելիքներին:

Տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես կգա նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: 2016 թվականին ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության կարևոր շեշտադրումներին էլ կանդրադառնա ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ  Զաքարյանը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպեն նաև խաղաղապահները: ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը, փոխգնդապետ Ստեփան Սարգսյանը, մայոր Հովհաննես Միրզոյանը կներկայացնեն  ՀՀ ԶՈՒ խաղաղապահ առաքելության ձեռքբերումները:

Ամանորին ընդառաջ հաճախակի են դարձել սպառողների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումները: Հայաստանի սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանը և փոխնախագահ Ռուբեն Հայթայանն այսօր խոսելու են 2016 թ-ին սննդամթերքի շուկայում արձանագրված թերությունների ու առավելությունների, ինչպես նաև ամանորին ընդառաջ շուկայում առկա գնաճի մասին: «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանն է անդրադառնալու է ամանորի նախաշեմին քաղաքային տրանսպորտի խնդիրներից:

Հովհ.Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա Ժողովրդական վարպետի վկայականի տրամադրման հանդիսավոր արարողությունը: Արդեն երկու տարի է, ինչ ՀՀ մշակույթի նախարարությունը կենտրոնի միջոցով վերսկսել է  «Ժողովրդական վարպետ»-ի կարգավիճակի մասին փաստող  պետական նմուշի վկայական տալու ամենամյա գործընթացը: 2016թ.-ի ընթացքում դիմած 25  ստեղծագործող անձիք այս տարի կստանան «Ժողովրդական վարպետի» վկայական: Վկայականների հանձնումը կամփոփվի էթնոջազային տոնական համերգով:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում էլ տեղի կունենա համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի և Տիգրան Լևոնյանի հիշատակին: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Օլգա Զաքարյանի ուսանողները: Կհնչեն Կոմիտասի երգերը, ինչպես նաև ստեղծագործություններ՝ Գոհար Գասպարյանի, Տիգրան Լևոնյանի երկացանկից:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan