Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բա ստրուկ ենք, բա ի՞նչ ենք

Բա ստրուկ ենք, բա ի՞նչ ենք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բա ստրուկ ենք, բա ի՞նչ ենք

Անի Խաչատրյանը «Փրկենք Թեղուտը» խմբում գրում է . «Էսօր գնացել էինք պոչամբար նկարելու: Մոտենում ես տարածքին, ցանկապատ չկա, որ առանձնացնի տարածքը, մենակ շլագբաում է, որ գրված է՝ կողմնակի անձանց մուտքն արգելվում է: Ոչ մի պահակ չկա, տարածքում մարդ չկար: Դիմացներս հողե (ցեխ) պատ էր, դրա վրա բարձրացանք ու նույն մակարդակից սկսվում է պոչամբարը, այսինքն չի առանձնացված, պարզվեց հենց էդ պոչանքներն էին հողի տեսքով: Մի քանի կադր արեցինք, ուզում էինք հեռանալ, ավտոմեքենայով մոտեցան անվտանգության աշխատակիցները: Շնչակտուր դուրս թռան, թե ինչ եք անում այստեղ, իրավունք չունեք: Ասում ենք, որ ցանկապատ չկա, այսինքն նշված չի, թե որտեղ չի կարելի: Բա ձեզ չենք թողնի, մինչև չգան ոստիկանները ֆաբրիկայից: Մեզ պահեցին, այդ ընթացքում խոսեցրեցինք: Ասում են ժամանակին, որ սա հնդիկների ձեռքն է եղել, թռչունը նստել է պոչանքի վրա ու էլ չի բարձրացել, տեղում մահացել է, ու հիմա չգիտես ինչ են արել, երևի լվացել են ամբողջ պոչանքը, որ այդպիսի բան չկա, թռչունները խմում են պոչամբարի ջուրը, ուզում էինք առաջարկել, էդ ջրով կենաց խմել, եթե էդքան մաքուր է: Ասում են տնօրենը գալիս է, սաղավարտը խփում է գետնին ու ճիպոտով ընկնում հետևներից: Ասում եմ, էս որ դարնա, հո ստրուկ չեք? Ասումա, բա ստրուկ ենք, ինչ ենք, սաղ էլ ստրուկ են էս երկրում: Բողոքում էին կողքի ցեմենտի գործարանից, թե սաղ փոշի ա, բերքը փչանումա, գնացեք դա նկարեք: Վերջը եկան ոստիկանները, մեզ "խնդրեցին" ջնջել նկարածները ու նոր հետ եկանք: Պարզվում է հատուկ թույլատրություն է պետք այդտեղ մտնելու ու նկարելու համար: Տեսահոլովակ էլ են նկարել այդտեղ: Նաև ասեցին, որ ինչ-որ ջրի գովազդի մեջ նկարահանել են պոչամբարից դուրս ժայթքող ջուրը....»

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan