Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանում Է Թուրքիա

Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանում Է Թուրքիա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով ժամանում Է Թուրքիա

Վրաստանի ԱԳ նախարար Միխայիլ Ջանելիձեն հունվարի 9-ին պաշտոնական այցով կժամանի Թուրքիա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը: Այցի ընթացքում Ջանելիձեն հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, վարչապետ Բինալի Յըլդըրըմի եւ Թուրքիայի իր պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ: 

Կողմերը կքննարկեն ընթացիկ հրատապ հարցերը, այդ թվում՝ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության վրաց-թուրքական խորհրդի աշխատանքը: Կարծարծվեն նաեւ երկու երկրների արտաքին քաղաքականության եւ անվտանգության ոլորտի գերակայությունները: Երկօրյա այցի շրջանակներում Վրաստանի արտաքին գործերի նախարարը կմասնակցի Թուրքիայի դիվանագիտական կորպուսի տարեկան հանդիպմանը, որտեղ ելույթ կունենա թուրք դիվանագետների առջեւ:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan