Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում հարիսա են մատուցում

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում հարիսա են մատուցում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրվա առթիվ նրա տուն-թանգարանում հարիսա են մատուցում

Հունվարի 9-ը հայ կինոռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է։ Փարաջանովի մտերիմները, թանգարանի աշխատակիցներն այցելել են Կոմիտասի անվան պանթեոն ռեժիսորի գերեզմանին, այնուհետև թանգարանում հարիսա են պատրաստել` նշելով մեծն վարպետի տարեդարձը:

«Այս երևույթն արդեն ավանդույթ է դարձել»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանի աշխատակցուհի Մեդա Դալալյանը:

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին Թիֆլիսում: Ավարտելով միջնակարգ դպրոցը՝ Փարաջանովն ընդունվում Թիֆլիսի  երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց հեռանում է ինստիտուտից և ընդունվում միանգամից երկու բուհ՝ Թիֆլիսի կոնսերվատորիայի վոկալի բաժին և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

Այնուհետև սովորում է Մոսկվայի կոնսերվատորիայում` Նինա Դորլիակի դասարանում։ Այնտեղ սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվում է նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Փարաջանովի դիպլոմային աշխատանքը  «Անդրիեշ» ժապավենն էր։ Չորս տարի անց նա ռեժիսոր Յակով Բազելյանի հետ Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նույն սյուժեով, նույն անվամբ ֆիլմի լիամետրաժ տարբերակն է նկարահանում։

Նրա ստեղծագործությունները բարձր են գնահատել ժամանակի մեծագույն ռեժիսորներ Ֆեդերիկո Ֆելինին, Անդրեյ Տարկովսկին և այլք:

Հանրությանը հայտնի են նրա «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Արա Գեղեցիկ» և այլ ֆիլմերը: Փարաջանովն արժանացել է միջազգային, հայրենական պարգևների և բազմաթիվ մրցանակների:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan