Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին

Իրանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանի խորհրդարանն օրինագիծ ընդունեց երկրի պաշտպանունակության ամրապնդման մասին

Իրանի խորհրդարանն օրինագիծ Է ընդունել, որը Իսլամական Հանրապետության կառավարությանը պարտավորեցնում Է ամրապնդել երկրի պաշտպանական ներուժն ի շահ ազգային անվտանգության ապահովման: Այդ մասին տեղեկացրել է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Press TV հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ ընդունված օրինագիծը հանձնարարում Է Իրանի գործադիր իշխանությանը նախեւառաջ ավելացնել հրթիռային համակարգերի արտադրությունը եւ ընդլայնել հակաօդային պաշտպանության միջոցների հնարավորությունները: 

Օրինագծում տեղ են գտել ազգային անվտանգության ապահովման ոլորտում Իրանի իշխանությունների գործունեության նաեւ այլ ուղղություններ: Խոսքը, մասնավորապես, վերաբերում Է ռազմական կառավարման ու կապի համակարգում առաջավոր տեխնոլոգիաների կիրառմանը,  կիբեռանվտանգության ամրապնդմանը, ահաբեկչության դեմ պայքարում ռազմական տեխնիկայի մշակմանը, Իրանի ռազմաօդային ուժերի զարգացմանը:

Փաստաթուղթը պաշտպանել Է 173 պատգամավոր, վեցը ձեռնպահ է մնացել, եւս 10-ը դեմ է քվեարկել,- հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
 
 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
23Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan