Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման ծրագիր

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման ծրագիր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի կայուն կառավարման ծրագիր

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել խորհրդակցություն` Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման խնդիրների վերաբերյալ:

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ Բնապահպանական պետական տեսչություն ջրօգտագործողների ուղարկած հաշվետվությունների և ջրավազանային կառավարման մարմինների կողմից իրականացված դիտարկումների հիման վրա արձանագրվել է, որ առանց ջրօգտագործման թույլտվության գործունեություն է իրականացնում շուրջ 574 տնտեսվարող սուբյեկտ:

Վարչապետին տեղեկատվություն է ներկայացվել Արարատյան դաշտում ըստ ոլորտների (խմելու-կենցաղային, գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական) ստորերկրյա ջրերի փաստացի օգտագործման, գերօգտագործման ազդեցության գնահատման, ստեղծված բնապահպանական իրավիճակի, շահագործվող հորատանցքերի փաստացի ծախսի, ջրօգտագործման թույլտվությունների և ձկնաբուծարանների գործունեության վերաբերյալ: 

Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել բնապահպանական վտանգավոր իրավիճակի բարելավմանը և ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանն ուղղված լուրջ քայլերի ձեռնարկումը՝ հանձնարարելով ստեղծել շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբ: 

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan