Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու. «Ժողովուրդ»

Ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու. «Ժողովուրդ»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ձևավորվելիք կառավարությունը էլի ժամանակավոր է լինելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ում կարդում ենք. «ՀՀԿ-ում սպասողական իրավիճակը դեռ երկար է շարունակվելու։ Բանն այն է, որ առաջիկայում  ձևավորվելիք  կառավարությունը  էլի ժամանակավոր  է լինելու,  և նշանակվելիք  նախարարները  պաշտոնավարելու են  ընդամենը մեկ  տարի։ Իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ ներսում  մեկ տարի անց  պաշտոնների համար  կրկին  մրցավազք է սկսվելու։

Ինչպես  պնդում են  «Ժողովուրդ»-ի  աղբյուրները՝ Սերժ Սարգսյանը  իր մտերմիկ  շրջապատում  հայտարարել է,  որ առաջիկայում  ձևավորվելիք  կառավարությունը  կպաշտոնավարի մինչև  հաջորդ տարվա  ապրիլ,  երբ լրանան նախագահական  իր լիազորություններ, ուժի մեջ մտնի նոր Սահմանադրությունն  ու երկիրը  վերջնական  անցում կատարի  խորհրդարանական  կառավարման համակարգի։  Միայն դրանից հետո  կձևավորվի  հիմնական կառավարությունը՝ քաղաքական նոր  կառավարման  համակարգի  տրամաբանությանը համապատասխան։  Այս փաստը,  բնականաբար,  ՀՀԿ-ականների  մի մասն  ուրախությամբ է ընդունել, քանի որ հույս ունի  մեկ տարվա  ընթացքում  այնպես անել, որ պաշտոն ստանա, իսկ ոմանք  էլ տխրել են, քանի որ կասկածում են կրկին կառավարության կազմում լինելու հեռանկարին։

Ի դեպ, այս ամենով պայմանավորված՝ հավանական է, որ մեկ տարվա կյանք ունեն նաև ՀՀԿ-ՀՅԴ ձևավորվելիք  կոալիցիան, և ինչպես պնդում են  «Ժողովուրդ»-ի աղբյուրներ, հիմա ՀՅԴ-ն բանակցություններ է վարում, որպեսզի փաստաթղթավորված  երաշխիքներ ստանա  առաջիկա հինգ  տարում  կոալիցիայի կազմում   լինելու մասին»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan