Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի փոփոխությանը. Հրաժարականի երկու փորձ արդեն եղել է

«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի փոփոխությանը. Հրաժարականի երկու փորձ արդեն եղել է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ժողովուրդ». ՀՀԿ-ն հանրությանը պատրաստում է վարչապետի փոփոխությանը. Հրաժարականի երկու փորձ արդեն եղել է

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանը երկու անգամ փորձել է հրաժարական ներկայացնել, սակայն Սերժ Սարգսյանը հրաժարվել է այն ընդունել եւ համոզել է, որ շարունակի պաշտոնավարումը:

Ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների՝ Կարապետյանը կարճ է պաշտոնավարելու, եւ ՀՀԿ-ն արդեն սկսել է հասարակությանը կամաց-կամաց պատրաստել վարչապետի փոփոխությանն ու այդ պաշտոնում Սերժ Սարգսյանի նշանակմանը:

Պատահական չէ, որ երեկ էլ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն է հայտարարել, թե ԱԺ ընտրությունների արդյունքներով՝ մինչեւ 2022թ. ժողովուրդը կառավարություն ձեւավորելու եւ վարչապետ նշանակելու իրավունքը տվել է ՀՀԿ-ին, եւ հավելել. «Սա խորհրդարանական համակարգ է, ոչ թե վարչապետական, որտեղ առաջնայինը ոչ թե վարչապետի անձն է, այլ այն քաղաքական թիմը, որն ունի պատասխանատվություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan