Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել

Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սևանա լճի ավազանում բազմաթիվ ստորջրյա աղբյուրներ են հայտնաբերվել

Բազմաթիվ աղբյուրներ են հայտնաբերվել Սևանա լճի բուն ավազանում: Աղբյուրների հետ դուրս են գալիս նաև գազեր: Լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավի արդյունքում հայտնաբերվել են նաև այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հուլիսի 26-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեցին գիտահետազոտական արշավն իրականացնողները:

«Հայաստանն այնպիսի երկրաբանական միջավայրում է, որտեղ ունենք շատ ակտիվ խզվածքների ցանց: Այդ խզվածքներն առկա են նաև Սևանի ավազանում, որոնք հետաքրքրում էին երկրաբաններին: Մեր կենտրոնի առջև խնդիր դրվեց՝ ուսումնասիրել ստորջրյա աղբյուրները և գիտնականների կողմից ենթադրվող տեղանքներում իսկապես հայտնաբերվեցին բազմաթիվ աղբյուրներ: Մոտ 30 տեղանքում տասնյակ աղբյուրներ էին դուրս գալիս: Դրանք ունեն գազային էմանացիա՝ պղպջակների տեսքով»,-ասաց Արա Ավագյանը:

Նրա խոսքով՝ կատարած քարտեզագրման արդյունքում պարզվեց, որ աղբյուրները գծայնորեն են տեղադրված: Գծային տարածումը կապված է երկրաբանական խզվածքի հետ: «Սակայն խզվածքներից վախենալ պետք չէ, դրանք բավականին տարածված են Հայաստանում: Մեզ հաջողվել է երկրաբաններին օգնել՝ հասկանալու կոնկրետ մեկ խզվածքի տեղադրվածությունը Սևանի արևմտյան ափին»,-ասաց Ավագյանը:

Տեխնիկական մասի պատասխանատու Վահե Մելքոնյանի խոսքով՝ աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են նաև շատ վաղ ժամանակների գտածոներ՝ հին փայտե նավ, ցանց, կենդանիների ոսկորներ, այդ թվում նաև ուղտի գանգ , բեզոարյան այծի ոսկորներ, որոնք տրվել են հնէաբաններին:  Հետաքրքրիր էր հատկապես գտնված նավակը, քանի որ կառուցված էր մետաղյա սեպերով բավականին հին ժամանակներում:

«Շատ քիչ բան է հայտնի Սևանում օգտագործված նավերի տեսակների մասին , այս առումով գտածոն էական նշանակություն ունի: Եվ մենք փորձում ենք գտնել մասնագետներ, որոնք կուսումնասիրեն այն ու կկոնսերվացնեն՝ փրկելու համար հետագա քայքայումից: Գտնվում են այնպիսի կենդանիների մնացորդներ, որոնք ապրել են այլ լանդշաֆտային պայմաններում:  Դա օգնում է հնէաբաններին վերականգնել պալիոմիջավայրը»,-եզրափակեց Արա Ավագյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan