Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 13.10.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր` հոկտեմբերի 13-ին, կազմակերպում է «Աղետների ռիսկերի կառավարման բնագավառում ազգային կարողությունների զարգացումը» թեմայով խորհրդարանական լսումներ:

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է «Փոխգործակցություն 2017» զորավարժությունը: Այն անցկացվում է ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ: Լրատվամիջոցների ներկայացուցիչները հնարավորություն կունենան ներկա գտնվել զորավարժության ակտիվ՝ կրակային փուլին:

Մսի, կարագի և այլ ապրանքների շուկայում թանկացումները շարունակում են մնալ մասնագետների ուշադրության կենտրոնում: Հրավիրված մամուլի ասուլիսին թեմայի վերաբեյալ իրենց դիտարկումները կներկայացնեն տնտեսագետներ Թաթուլ Մանասերյանն ու Վիգեն Խաչատրյանը:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Նա կներկայացնի կոմիտեի ծրագրերը:

Մեկնարկում է Սրտաբանների եվրակովկասյան 6-րդ համաժողովը: «Ակցիա Առողջություն Հայաստան-Ֆրանսիա»կազմակերպության նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ կմեկնարկի «Սրտաբանության եվրակովկասյան 6-րդ համաժողովը»: Համաժողովին կմասնակցեն 38 օտարազգի և սփյուռքահայ անվանի սրտաբաններ՝ Ֆրանսիայից, Մոնակոյից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից: Շուրջ 250 սրտաբաններ Հայաստանից և Արցախից կմասնակցեն համաժողովի շրջանակներում կազմակերպվող սեմինարներին: Համաժողովի նպատակն է նպաստել սրտաբանության ոլորտի զարգացմանը, աշխարհի հայ սրտաբանների ներուժի համախմբմանը:

Այսօր գրող, հրապարակախոս, թարգմանիչ, Հայաստանի գրողների միության նախկին նախագահ,  Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի ծննդյան օրն է: Այդ առթիվ  Գրողների միությունում այսօր կանկցացվի երիտասարդ ստեղծագործողներին Լեւոն Անանյանի անվան մրցանակների հանձնման արարողություն:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի պղնձափողային անսամբլի ելույթը։ Ծրագրում կհնչեն Դմիտրի Շոստակովիչի, Յան Սիբելիուսի, Ռիխարդ Վագների, Մարտին Ուլիխանյանի, Թեդ Ջոնսի ստեղծագործություններից։ Խաչատրյանի միջազգային փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահի հովանու ներքո։

Ռուսաստանի ցանցացատկի (բատուտ) ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Ռիժկովը և Հայաստանի ցանցացատկի ֆեդերացիայի հիմնադիր, նախագահ, Գինեսի հնգակի ռեկորդակիր Դավիթ Ֆահրադյանը կհանդիպեն լրագրողների հետ: Նրանք կխոսեն ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցային շրջանակների և Հայաստանում իրականացվող ապագա ծրագրերի մասին:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan