Լրատվական Ռադիոն ռազմավարական որոշում է կայացրել՝ մենք գնալու ենք ռիսկերի
դիվերսիֆիկացման ճանապարհով: Տարիների փորձը մեզ բերել է այն համոզման, որ կատարելապես
ազատ և անկախ լինելու համար լրատվամիջոցն այլ տեղ չունի հենվելու, քան իր լսարանն է, և մենք
դանդաղ, բայց վստահորեն սկսում ենք անցում կատարել բաժանորդագրային մոդելի, երբ մեր եթերի
ֆինանսական կայունությունն ապահովելու է ոչ թե գովազդային շուկան, այլ ուղղակիորեն
զանգվածային լսարանը: