Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետությունը նվազագույն կենսաթոշակ կսահմանի 25 հազար 500 դրամը. ԱԺ-ն քննարկում է համապատասխան նախագիծը

Պետությունը նվազագույն կենսաթոշակ կսահմանի 25 հազար 500 դրամը. ԱԺ-ն քննարկում է համապատասխան նախագիծը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ

Հայաստանում 18 հազար մարդու կենսաթոշակը կբարձրանա` դառնալով 25 հազար 500 դրամ: Պետությունը ներդնում Է նոր` նվազագույն կենսաթոշակի ինստիտուտ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:շ«Պետական կենսաթոշակների մասին գործող օրենքի համաձայն կենսաթոշակի չափը ձևավորելու լիազորությունը վերապահված է կառավարությունը: Այդ չափանիշներն են հիմնական կենսաթոշակային չափն ու աշխատանքային ստաժի կամ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը: Այս նախագծով առաջարկվում է կենսաթոշակային համակարգում ներդնել նոր ինստիտուտ` նվազագույն կենսաթոշակի չափ:  25 հազար 500 դրամից պակաս կենսաթոշակ չի կարող վճարվել»,-ներկայացրեց Սմբատ Սաիյանը:

Այս նախաձեռնությունը կվերաբերի շուրջ է 18 հազար կենսաթոշակառուի: Սաիյանի խոսքով` ՀՀ-ում կան այդքան կենսաթոշակառուներ, ովքեր ստանում են ծայրահեղ աղքատության գծից ցածր կենսաթոշակ:

Սաիյանի տեղեկացմամբ` այս փոփոխությունը պետական բյուջեում կբերի շուրջ 800 մլն ծախսի ավելացման:«Սակայն սա արտացոլում է կառավարության այն քաղաքականության, որն ամրագրվել է կառավարության ծրագրում: Համապատասխան այդ ծրագրի` նախատեսվում է որպես թիրախային  նպատակ իսպառ բացառել աղքատությունը»,-նշեց փոխնախարարը:

Օրենքն ընդունվելուց հետո հունվարի 1-ից ստացած փաստացի կենսաթոշակի և նվազագույն կենսաթոշակի չափի տարբերությունը կփոխհատուցվի այդ անձանց:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan