Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի ստուգում կանցնի. լրատվամիջոց

Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի ստուգում կանցնի. լրատվամիջոց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բրազիլիայի նախագահը կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի ստուգում կանցնի. լրատվամիջոց

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն կորոնավիրուսի ախտորոշման կրկնակի թեստ կանցնի, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Estado de S.Paulo պարբերականը:

Պարբերականը նշում է, որ ստուգումը կանցկացվի հաջորդ շաբաթ՝ Բոլսոնարուի մոտ կորոնավիրուսի առկայությունը կամ բացակայությունը ստույգ պարզելու նպատակով:

Բրազիլիայի նախագահի գրասենյակից այս տեղեկությունը դեռեւս չեն մեկնաբանում:

Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հայտնել էին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ հանդիպումից հետո Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեզի կորոնավիրուսով վարակվելու մասին:

Դրանից հետո Բոլսոնարուի հետ հանդիպել է նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Ավելի վաղ O Dia պարբերականը, վկայակոչելով կառավարությունում աղբյուրներին, հայտնել էր, որ Բոլսոնարուի առաջին թեստը դրական արդյունք է ունեցել: Այնուհետեւ նախագահի Facebook-յան էջում հաղորդագրություն էր հրապարակվել, որ թեստի արդյունքը բացասական է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan