Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Անժելա Բարսեղյան.«Ամպագոռգոռ, հեռվից սուտ հայրենասերներս»

Անժելա Բարսեղյան.«Ամպագոռգոռ, հեռվից սուտ հայրենասերներս»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Անժելա Բարսեղյան.«Ամպագոռգոռ, հեռվից սուտ հայրենասերներս»

Հաճախ եմ կարդում հայրենակիցներիս «բողոքը», սփյուռքահայերի հանդեպ, որոնք իրենց խոսքերով, արտահայտում են իրեց սերը, հանդեպ իրենց հայրենիքի: Որոշ Հայաստանաբնակ հայրենակիցները կոչելում են այդ արտահայտությունները որպես,«ամպագոռգոռ», «պարապ»,«հեռվից» «կեղծավոր», ու այբանում, որ «եթե հայրենասեր եք, ապա եկեք Հայաստան, ու ներսից այդպես, սուտ հայրենասերներդ գոռգոռացեք, որ իբր Հայրենիքը սիրում եք»... Իր ֆեյսբուքյան էջում գրել է օգտատեր Անժելա Բարսեղյանը:

Մտածում եմ, այս այբանողները ու հայրենակցին նվաստացնողները, երեվի նույն հայրենակիցներն են, որոնք հոգեբանական խնդիրներ ունեն, լավ, քաջալերով, ներշնչող խոսքեր լսելու: Սրանք կարծես այն ծնողների են նման, որ իրենց զավակներին, ամեն օր, փոխանակ, գրկեն, ու քաջալերեն, կրկնեն թե որքաաան են սիրում իրենց զավակին, որքաաան լավն է, իրենց զավակը, կարող, զորավոր, գեղեցիկ ու ինքնավստահություն ներշնչեն իրենց զավակին, անկախ նրանից, որ իրենց զավակը հեռվում կապրի, թե, տանը, անկախ նրանից, որ զավակը հիվանդ է, թե առողջ, գեղեցիկ տեսք ունի, թե տգեղ, կաղում է , թե կանգուն...այս բողոքողները այն ծնողներն են որ իրենց զավակներին, նվաստացնող խոսքերով են մեծացնում, այն աստիճան, որ զավակը ամեն օր իր ծնողից, կամ հարեվանից լսելով որ ինքը, կեղծ է, վատն է, հիմար է, ծախված է, տգեղ է, կաղ է , էվ այլն, մեծանում է դառնությամբ, ու մտածելով որ թերեվս նա այդպիսին էլ կա: Բոլորս էլ գիտենք որ ծնողի վերաբերմունքը իր զավակի հանդեպ շատ բան է որոշում իր զավակի հոգեբանական աշխարհում, հաճախ,« դեբիլ, հիմար, ապուշ», որակվող երեխան, կարծում է որ նա հենց այդպիսին է... մի ահավոր կուլտուրա է, հոգեբանականորեն, մարդ, ժողովուրդ ու երկիր նվաստացնող ու ոչնչացնող:

Կարծում եմ որ բոլորս էլ պարտականություն ունենք, քննադատությունների, ուղղությունների կողքին, նաեվ ամեն օր, իրար հավաստացնել մեր հոգու սիրո, ու կարոտի ու քաջալերանքի, անկախ նրանից, թե հեռու ենք իրարից, մոտ ենք, «հիվանդ ենք», «անկարող» , «տգեղ» էվ այլն...

Առողջ հայրենակցությունը պահանջում է «ամպագոռգոռ» «հայրերնասիրական» իրար հանդեպ ոգեշնչող հարաբերություն, քան հակառակը, շատ պարզ պատճառներով..

Ես ինչպես որ գրում եմ, այնպես էլ ամեն օր զավակներիս շատ բարձր ձայնով, գիրկս բաց, իրենց սիրում ու քաջալերում եմ, ու իրենց հետ միասին տանջվում իրենց մտքերով ու իղձերով, դաս անում իրենց հետ, ու բարկանում սխալների ու վատ իրադարձությունների համար....

Իսկ նրանք, որոնք կյանքում « ամպագոռգոռ» սիրով լցված հեռու կամ մոտիկ ապրող ծնող, բարեկամ, հարեվան, զավակ, ղեկավար, իշխանություն չեն ունեցել ու ...չեն տեսել, նրանց համար նման խոսքերը առավելագույնս անսովոր ու սխալ են հնչում...

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan