Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արմեն Առաքելական. Ալիկ Արզումանյանը ստանձնել է խաղաղության աղավնու դերը

Արմեն Առաքելական. Ալիկ Արզումանյանը ստանձնել է խաղաղության աղավնու դերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արմեն Առաքելական. Ալիկ Արզումանյանը ստանձնել է խաղաղության աղավնու դերը

«Մինչ Քոքոբելյանը շարունակում է ձևացնել, թե Ժառանգության ու Ազատ դեմոկրատների բաժանումը պայմանավորված էր ինչ որ թյուրըմբռնումներով ու այլ իրենից չկախված հանգամանքներով, Ալիկ Արզումանյանը ստանձնել է խաղաղության աղավնու դերն ու խելացի դեմքով խորհուրդներ է տալիս ու ակնարկներ է անում»,- Facebook-ի իր էջում գրել է Արմեն Առաքելականը:

«Այսպես, «Առավոտ» թերթին տրված հարցազրությցում, Քոքոբելյանը հիմա էլ խոսում է այն մասին, որ մանդատը զուտ ԱԺ-ում ներկայացված լինելու հարց չէ, պարզապես ինչպե՞ս ինքը կարող էր վայր դնել մանդատը, չիմանալով, թե ում են ուզում բերեն իր փոխարեն։ Սա արդեն բացարձակ աբսուրդ է, որովհետև անգամ Քոքոբելյանը պետք է հասկանա, որ նման մեղմ ասած մանկական սուտը ոչ ոքին չի համոզի, չէ՞ որ բոլոն էլ գիտեն, որ մանդատից հրաժարվելու դեպքում, այն կստանար ընտրացուցակում հերթական համարն ունեցողը ինչպես դա եղավ 6-րդ համար Թևան Պողոսյանի հետ, երբ Րաֆֆին վայր դրեց մանդատը։ Այնպես որ, не смешите мои тапки, ինչպես կասեին ռուսները։
http://www.news.am/arm/reviews/4794.html
Ինչ վերաբերում է Ալիկ Արզումանյանին, ապա սա էլ ծակ պրոֆեսրություններ է անում այն մասին, թե չի կարելի անձնական հարաբերությունները բերել քաղաքական դաշտ։ Ախր հարգելի Ալիկ Արզումանյան ջան, մի՞թե դուք չեք հասկանում, որ երբ մարդուն մեղադրում են այն բանի համար, որ նա սկզբում մի բան է պայմանավորվել, իսկ հետո պայմանավորվածությունը դրժել է, այստեղ գործ ունենք ոչ թե անձնական հարաբերությունների, այլ բանալ խաբեբայության, կամ ժողովրդական լեզվով ասած՝ քցոցու հետ։ Ի՞նչ անձնական հարաբերություններ, ի՞նչ քաղաքական դաշտ, բա որ նույն Քոքոբելյանը վաղը մյուս օր մի հատ ուրիշ հարցում էլ խաբե՞ր... Մի երկու հատ էլ նման կիքս ու ժառանգությունն էլ կարելի կլիներ թաղել քաղաքական գերեզմանատանը, իսկ Քոքոբելյանը կլիներ գերեզմանափորը»,- գրել է Արմեն Առաքելականը։
«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan