Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ստեփան Սաֆարյանը` ընտրությունների կազմակերպման մասին

Ստեփան Սաֆարյանը`  ընտրությունների կազմակերպման մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ստեփան Սաֆարյանը` ընտրությունների կազմակերպման մասին

Թիվ 1 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ինչպես են կազմակերպվում ընտրությունները թիվ 1 ընտրատարածքում-1
ԼԱՎ ԼՈՒՐ: Հանդիպումներով հագեցած հերթական օրն էր: Ուղղակի հուզված եմ, քանի որ վերստին տեսա, թե ինչ է նշանակում քաղաքացիների ու մարդկանց հետադարձ կապ. երբ մարդիկ ինքնակամ այցելում են շտաբ, առաջարկում մարդկային անգնահատելի ռեսուրսներ ու անվարձահատույց աջակցություն, փոխանցում են բազմաթիվ մարդկանց զորակցության խոսքեր, հրավիրում են իրենց բակ կամ տարածք հանդիպման ու սպասում են քեզ: Գործերը հրաշալի են գնում:
ՎԱՏ ԼՈՒՐ: Ավան համայնքի իմ համակիրներից մեկը քիչ առաջ պատմեց, որ 1 տարի առաջ ձեռք են բերել բնակարան, պետական ձեւակերպումների պահին բոլոր նախկին տերերին հանել են հաշվառումից, բայց նախորդ ընտրությունների ժամանակ հանկարծ պարզել են, որ բացի իրենցից եւս 6 մարդ գրանցված են այդ հասցեում, որոնց չեն ճանաչում.... Այդպիսի մի զավեշտալի դեպք էլ բացահայտել էր իմ վստահված անձերից մեկը (նա ֆեյսբուքյան ակտիվ օգտատերերից է ու լավ քաղաքացի, որի անունը կտամ, եթե ինքը դա ցանկանա) մայիսի 6-ին, երբ գնացել էր տեղամաս`փոխարինելու իմ մեկ այլ վստահված անձի, ու հայտնաբերել էր, որ իրենց հասցեում ոչ միայն գրանցված են 4 ընտրողներ, այլեւ արդեն քվեարկել ու գնացել են.... Եթե սրան էլ հավելենք տեղամասերից մեկում միջադեպը, երբ կասկածելի անձնագրով «ընտրողը», որին բռնացրել է իմ վստահված անձը քվեարկելու պահին, իշխանական հանձնաժողովականների ակտիվ աջակցությամբ ու օգնությամբ ճողոպրել էր տեղամասից (ահազանգի հետքով ԱՄՆ դեսպանն էլ էր այդ տեղամասում), ապա պատկերն ամբողջական է դառնում, թե ինչ մեխանիզմ է գործում:
Ամեն ինչ անելու ենք, որ այս անգամ հանձնաժողովի «Ժառանգության» անդամների տրամադրության տակ լինեն բոլոր այդպիսի տվյալները, կամ առնվազն դրանց գերակշիռ մասը: Հայցում եմ բոլորի աջակցությունը`այդ ամենը հայտնաբերելու եւ մեր տրամադրության տակ ունենալու համար: Շտաբի ակտիվիստները իրենք էլ ստուգելու են ցուցակները: Բայց մեծ օգնություն կլինի, եթե այդ տարածքի բնակիչներն իրենք էլ մեզ ներկայացնեն իրենց տնօրինած տեղեկատվությունը:

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan