Դարասկզբի հայկական ապստամբությունների փորձն ու ժամանակակից հիբրիդային պատերազմները. «Հայու տեսակ»



Երբ խոսում ենք բանակի արդիականացման և հզորացման անհրաժեշտության մասին, պետք է հատկապես կարևորենք տարբեր ժամանակաշրջաններում մեր հերոսական ապստամբությունների փորձը:
Եվ այսպես. Զեյթունի ապստամբություն, հաղթանակ, որը ևս մեկ անգամ ապացուցեց, թե ինչի է պատրաստ հայը՝ հանուն ազատության: Ինքնաճանաչության պակասը բերում է նրան, որ մենք այսօր վախենում ենք՝ ասելով, եթե մեծ եղբոր զորքը չլինի Հայաստանի և Թուրքիայի սահմանին, դժվար կլինի դիմակայել թուրքի մեծաքանակ բանակին: Հաղորդաշարի հեղինակ Գագիկ Գինոսյանն այս թողարկմանը Զեյթունի հերոսական ապստամբությունը վերլուծել է 21-րդ դարի մարտահրավերների ու ժամանակակից հիբրիդային պատերազմների համատեքստում: