Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Գալչկա» դնելու քաղաքականություն. ինչու օրենքը զինհաշմանդամներին չի հասնում. «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Գրեթե չկա շաբաթ, որ համացանցում չհանդիպենք դիմում խնդրանք` աջակցելու այս կամ այն վիրավոր զինվորին: Խնդրանքները բազմաբնույթ են... աջակցեք ձեռք բերել դեղորայք, օգնեք կազմակերպել բուժումն արտերկրում, ապահովեք վառելիքով կամ պարզապես օգնեք, որ ընտանիքի երեխաները սոված չմնան: Սրան զուգահեռ չկա շաբաթ, որ պետական այս կամ այն կառույցի ներկայացուցիչը չներկայացնի տվյալ ոլորտի բարեփոխումները: Ինչպե՞ս է ստացվում որ բարեփոխված օրնենք ու շահառուն իրար այդպես էլ չեն հանդիպում:

- Ողջույն հարգելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ:  FM 106.5 հաճախությամբ իր աշխատանքն է սկսում «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում է Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Նարեկ Գալստյանն է: Ողջո՜ւյն: Հարգելի ունկնդիրներ մեր այսօրվա հյուրը մագիստրոսական թեզի շրջանակներում անդրադառնում է զինհաշմանդամների խնդիրներին, եւ այսօր հենց դրա մասին ենք խոսելու: Քանի որ ինքս էլ զինհաշմանդամների խնդիրներով եմ զբաղվում,  մտածեցինք, որ Նարեկի հետազոտությունն էլ շատ կօգնի այս ոլորտի խնդիրիները բարձրացնելու համար: Նարեկը տարբեր հետազոտություններ է կատարել, որոնց մասին հիմա կխոսենք: Վիրավորվելուց հետո որտե՞ղ են սկսվում զինհաշմանդամի խնդիրները. մարդը վիրավորվեց, ծնողներին տեղյակ պահեցին, որ կա նման խնդիր: Ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը, քանի՞ ընտանիքի է հասնում պատշաճ բուժօգնություն՝ դեղորայք, պետպատվերով սահմանված բոլոր արտոնությունները, սայլակ եւ ամբողջ շղթան. որքանո՞վ են հասանելի այդ ամենը հաշմանդամություն ունեցող մարդկանց:

- Խնդիրների ծագումը հասկանալու համար պետք է սկսել դասակարգումը՝ սկսած վիրավորումից: Վիրավորվելուց հետո, եթե դեպքը եղել է Արցախում, տանում են տեղամասային, այնուհետեւ՝ Ստեփանակերտի հոսպիտալ: Եթե այստեղ էլ հնարավոր չէ բուժումը կազմակերպել, կամ հիվանդի վիճակը թույլ է տալիս, ապա տեղափոխում են Երեւանի կենտրոնական կայազորային հոսպիտալ: Եկեք միայն վիրավորումը չառանձնացնենք որպես զինվորական հաշմանդամության առաջացման պատճառ, որովհետեւ կան նաեւ շատ այլ հիվանդություններ, որոնք տարբեր պատճառներով հանգեցնում են հաշմանդամության. թե՛ ոչ ճիշտ ժամանակին հայտնաբերումն ու բուժումը, թե՛ հիվանդության բարդության աստիճանը: Սկսենք վիրավորումից.  շատ կարեւոր է, թե ինչպիսի առաջնային բուժօգնություն է ստանում հենց հիվանդության պահին եւ ինչպես է տեղափոխվում հոսպիտալ: Եթե բարձրանա զինվորների պատրաստվածությունը առաջին բուժօգնության համար, ուղիղ համեմատական կլինի  այդ զինվորների հետագա կյանքի եւ ճակատագրի համար: Ամբողջ աշխարհում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անգամ մեկ րոպե շուտ ցուցաբերած օգնությունը հիվանդի ապաքինումը կամ հաշմանդամությունը կրճատում է մեկ տարով: Այսինքն այդ օղակը չի կարելի բաց թողնել, չի կարելի պատճառաբանել միայն տեխնիկայի կամ լավագույն մասնագետների բացակայությամբ: Հետեւաբար՝ խնդրի լուծումը պետք է սկսել հենց դիրքերից. պետք է առավելագույնս բարձրացնել զինծառայողների պատրաստվածությունն առաջին բուժօգնության համար, մշակել քաղաքականություն. տեղաբաշխումն այնպես կատարել, որ դիրքերում լինեն  բժշկական համալսարանի  բազայով ուսանողներ, որոնք կարող են ավելի որակով ցուցաբերել առաջին բուժօգնությունը: Այսինքն այդ օգնությունը չի դրվի «ամենահամարձակի» վրա, ով ուղղակի կարող է այդ իրավիճակը վերցնել իր հսկողության տակ: Հաջորդը ճանապարհների խնդիրն է. պետք է առավելագույն հասանելիություն ապահովել՝ հիվանդին հոսպիտալ հասցնելու համար: Այսինքն՝ տեղափոխումը, ճանապարհը եւ մեքենաները պետք է հարմարեցված լինեն առավելագույն հնարավորություններով՝  հիվանդին հոսպիտալ հասցնելու համար: Հոսպիտալ հասնելով ռիսկերը նվազում են, արդեն կախված են լինում հիվանդի վիճակից՝ ստացած վիրավորումից եւ բարդության աստիճանից: Նույնիսկ շատ թեթեւ վնասվածքի դեպքում կարող ենք ունենալ անկանխատեսելի եւ անցանկալի հետեւանքներ, կարող է ստացած վիրավորումը բարդ չլինի, բայց ոչ տեղին ցուցաբերած բուժօգնության պատճառով կարող է անդառնալի փոփոխություններ առաջանալ հիվանդի մոտ: Իսկ  լավ պատրաստված զինվորների եւ կրտսեր բուժանձնակազմի ներկայության դեպքում կարող ենք ունենալ լավագույն արդյունքը: Սա պետության համար շատ կարեւոր կետ է ֆինանսական տեսանկյունից. պետությանը ավելի ձեռնտու է ճիշտ կազմակերպել, չառանձնացնել բժշկական ապահովումը զինծառայության կազմակերպումից, այնպես անել, որ ամեն հերթափոխ իր մեջ ունենա քիչ թե շատ պատրաստված զինվոր, որ կարողանա այդ իրավիճակը կարգավորել: Եթե, օրինակ, մեկ զինվորի վերապատրաստման համար բանակը ծախսի 100.000 դրամ, հետագայում վերջինիս կանխած դեպքի շնորհիվ կարող է մինչեւ 1000 անգամ ավելի օգուտ ունենալ: Եթե զինվորի մոտ հաշմանդամություն առաջանա, եւ նրան ուղարկեն արտասահման՝ թանկարժեք բուժման, կամ թեկուզ տեղում  կազմակերպեն երկարատեւ բուժում՝ երկարատեւ հետեւանքներով, այդ ամենը կարելի է կանխել զինվորներին վերապատրաստելով:

- Մի փոքր խոսենք օրենսդրական դաշտից. որքանո՞վ են գործող օրենքները համապատասխանում պահանջներին, այսինքն մենք շատ հաճախ տեսնում ենք, որ վիրավոր զինվորները, ովքեր դեռ հաշմանդամության, առավել եւս՝ զինհաշմանդամի կարգավիճակ չունեն, օրենսդրական բացթողումների պատճառով չեն կարողանում տեղափոխվել այլ հոսպիտալներ: Որքանո՞վ են գործող օրենքնեին տիրապետում թե՛ վիրավոր զինվորների ընտանիքները, թե՛ հենց բժիշկները կամ պատկան մարմինները:

- Իրականում օրենքներն այդքան էլ վատ գրված չեն, որքան պետք է լինի եւ անհրաժեշտ է: Օրենքները թույլ են տալիս այդ ամենն իրականացնել, բայց թե տեղեկատվության պակաս կա հենց բժիշկների, զինվորական բժիշկների, կազմակերպիչների, ինչպես նաեւ զինվորի հարազատների կողմից, որը կանխատեսելի է: Իմ կարծիքով պատասխանատվությունն ընկնում է ավելի շատ կազմակերպիչների վրա, որովհետեւ ծնողը, ով իր երեխային ուղարկել է բանակ, պարտավոր չէ բոլոր օրենքներն իմանալ, ժամանակին ստանալ փորձաքննությունները, հաշմանդամության կարգը: Այդ առումով բաց կա, որը, հուսով եմ, որ մոտ ապագայում կլրացվի:

- Այդ ընտանիքների բողոքները հիմնականում վերաբերում  են նաեւ հաշմանդամության կարգ ստանալուն, այսինքն այն օղակները, որոնց դու առնչվել ես՝ զինվորական հոսպիտալ, առողջապահության եւ սոցապ նախարարություններ. ո՞ր ինստիտուտների աշխատակիցներն են ամենաանդրդվելին: Հիմնական բողոքները, իմ հետեւելով, եղել են սոցապ նախարարությունից՝ կարգ ստանալու հետ կապված: Այստեղ կամայականությունների խնդի՞ր է, թե՞ համակարգն է կոռումպացված, օրենսդրությունն է լղոզված:

- Խնդիրը միայն կոռումպացվածությունը եւ անդրդվելիությունը չէ. հաշվի չեն առնում, որ իրենց առջեւ կանգնած է զինվոր, այն էլ՝ վիրավոր, ով գնացել է, ծառայել, նպատակ է ունեցել վերադառնալ եւ շարունակել իր քաղաքացիական կյանքը, բայց վիրավորվել է եւ, ոչ իր մեղքով, հայտնվել այդ իրավիճակում: Բացասական առումով խտրական վերաբերմունք ենք ունենում զինվորների հանդեպ, ոչ մի հանգամանք հաշվի չի առնվում, իսկ իրականում պետք է հակառակը լիներ: Երբ մենք սկսեցինք «Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին»  ՀԿ գործունեությունը, բացարձակ անտեղյակություն կար ոլորտում, ուղղվածությունների շրջանակներում: Ուսումնասիրելով օրենսդրությունը մենք պատահական հայտնաբերեցինք օրենքներ, որոնց մարդիկ տեղյակ չէին կամ, միգուցե, դա անտեղյակություն չէր, այլ նրանց հրահանգված էր, որ պետք չէ այդքան շատ կարգեր բաժանել: Անկախ ամեն ինչից, երբ մենք սկսեցինք մեր աշխատանքները, հասկացանք, որ կան մի շարք օրենքներ, որոնք ուղղակի չեն գործում: Շատ լավ օրենք է, լավ մշակված, որը, ճիշտ է, ինչ-որ երկակիություն է սահմանում, բայց անգամ այդ երկակիության սահմանման պարագայում եթե այդ օրենքն իրականացվի, ապա այդ ոլորտում առաջացած խնդիրները 70-80 տոկոսով կլուծվեն: Բայց մենք չունենք անգամ դրանց 20 տոկոսը: Օրենքում մի կետ կար, որի պարագայում եթե հիվանդացություն է տեղի ունենում, ապա պետք է սպասել, հետեւել այդ մարդուն. միգուցե կազդուրվի եւ իրականում նա համապատասխան չլինի այն իրավիճակներին, որի դեպքում սահմանվում է հաշմանդամություն: Բայց օրենքը մեկ այլ օրենսդրական ակտով սահմանում է՝ եթե կա կենտրոնական նյարդային համակարգի վնասվածք, ասենք՝ վերջույթների ամպուտացիա, պետք չէ սպասել իրավճակի լավացման, քանի որ  հեռացված վերջույթը չի աճելու: Օրենքը դա սահմանել է,  տրամաբանություն կա՝ եթե մարդ կորցրել է վերջույթը, հնարավորինս շուտ պետք է փորձաքնություն նշանակել եւ սահմանել հաշմանդամության կարգ: Մենք գիտենք, թե այսօր ինչ սոցիալական խնդիրների է հանդիպում հաշմանդամը, եւ եթե անգամ գտնվում է հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ, այդ գումարը ինչ-որ չափով օգնություն է իր խնդիրները լուծելու համար: Ամպուտացիան եւ կենտրոնական նյարդային համակարգի վնասվածքը զինվորների մոտ ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են, բայց նրանք ամիսներով չեն ստանում այդ կարգն այն պատճառով, որ նրանց ասում են՝ դուրս կգրվի, կգնաք ձեր պոլիկլինկայում կստանաք կարգը:

- Հաճախ ասում են, որ քրեական գործը կավարտվի, նոր կստանաք կարգը, բայց չեն հասկանում, որ քաղաքացիական ու զինվորական հաշմանդամությունն իրար հետ կապ չունեն:

- Իրականում այդպես էլ կա. զինվորական հաշմանդամություն ստանում են, երբ քրգործն ավարտվում է եւ հաստատվում, որ տվյալ անձն իր հաշմանդամությունը ստացել է ծառայության ընթացքում: Բայց դա չի նշանակում, որ այդ մարդը հաշմանդամ չէ. նա հաշմանդամ է, կարող է ստանալ քաղաքացիական հաշմանդամություն, իսկ քրգործն ավարտվելուց հետո՝ զինվորական հաշմանդամություն:  Սա շատ տարածված երեւույթ է եւ կարիք ունի ուշադրության, տեղեկացվածության: Միգուցե այն պաշտոնատար անձինք, ովքեր նման հայտարարություն են անում, իրենք էլ տեղյակ չեն:

- Շատ հաճախ խնդիր է առաջանում, երբ հոսպիտալում զինհաշմանդամին նշանակված դեղորայքը չի համապատասխանում այն դեղորայքին, որը հետագայում նշանակում են այլ բժիշկներ: Որքանո՞վ է պետպատվերով առկա դեքորայքը համապատասխանում իրական կարիքներին:

- Դա ավելի շատ գլոբալ եւ առողջապահական համակարգին վերաբերող խնդիր է. երբ զինհաշմանդամը զորացրվում է, ինքն այլեւս, կոպիտ ասած, համարվում է ԱՆ շահառու եւ արդեն որպես սովորական հաշմանդամ, ստանում է դեղորայք, ինչպես բոլորը: Նա հաճախ կարող է ստանալ այն դեղորայքի անալոգը, որը պետությանը ֆինանսապես ավելի ձեռնտու է եղել գնելու համար: Բայց զինհաշմանդամի օրգանիզմը կարող է չընդունել այդ դեղորայքը, եւ կարիք լինի կատարել այլ նշանակում: Օրինակ, հակացնցումային դեղերի մասին կարող եմ ասել, որ պետպատվերի շրջանակներում հատկացվող դեղորայքը չի բուժում եւ չի թեթեւացնում հիվանդի վիճակը, խնդիր չի լուծում զինհաշմանդամի համար, եւ կարիք է լինում այլ, ավելի թանկ դեղեր ձեռք բերելու:

- Բոլորը խոսում էին, որ շուտով 1-ին կարգի զինհաշմանդամների եւ զոհվածների ընտանիքներին պետությունը կապահովի բնակարանով, սակայն գրեթե ամեն օր եթերում, համացանցում այդ ընտանիքներից լսում ենք, որ ՊՆ-ը կոպեկներ է առաջարկում: Ինչպե՞ս է հաշվարկվում բնակարանով ապահովելու հարցը, եւ արդյոք այս ոլորտում իրավիճակը նո՞ւյնն է, ինչ որ դեղորայքի, բուժօգնության, սայլակների  դեպքում, որոնք չեն համապատասխանում հիվանդների կարիքներին, թե՞ այստեղ մի փոքր այլ է:

- Խնդիրները նույնն են, ինչ որ մնացած բոլոր ոլորտներում: Դեպքեր կարող են լինել, որ բնակարան տրամադրեն, եւ իմ կարծիքով ճիշտ է մարդուն  բնակարանով ապահովելը, ոչ թե կադաստրային արժեքով գումար փոխհատուցելը, որովհետեւ բոլորս էլ գիտենք, որ կադաստրային արժեքը շուկայական գնից ավելի ցածր է: Այստեղ առանցքային թերացում կա. չի կարելի մարդուն գումար տալ եւ ասել. «Ստորագրի, որ քեզ ապահովել ենք բնակարանով, եւ մենք վերջում հաշվետվություն կներկայացնենք, կզեկուցենք»: Բնակարան ասելով ես հասկանում եմ վայր, որտեղ մարդ կարող է ապրել, կենսագործել: Մենք քննարկել ենք այս հարցը եւ իդեալական կլիներ, եթե հատուկ հաշմանդամների համար ստեղծեին փոքրիկ գյուղ, քաղաք, որը կունենա իր բժիշկ՝ մասնագիտացված զինվորական հաշմանդամների կարիքների համար, թեկուզ՝ տարածաշրջանային: Բայց, կրկնում եմ, մարդուն գումար տալ եւ ասել, որ կադաստրային արժեքով փոխհատուցեցինք...

- Վերջերս մարզերից մեկում 3.000 դոլար էր առաջարկվել 1-ին կարգի ամենածանր վիրավորներից մեկին՝ բնակարան ձեռքբերելու համար: Ամփոփելով կարելի է ասել, որ այստեղ ոչ այնքան ֆինանսական ռեսուրսների, որքան անարդյունավետ կառավարման, օրենսդրական համակարգի խնդիր է:

- Համաձայն եմ քեզ հետ: Ինչպես հաղորդումից առաջ խոսում էինք, կարծում եմ այլ երկրների հետ համեմատություն անցկացնելու կարիք չկա, որովհետեւ մենք բացասական տպավորություն կստանանք, քանի որ մեր զինհաշմանդամը հաստատ ավելի արժանի է, քան Ամերիկայի զինհաշմանդամը, քանի որ վերջինս կռվել է փողի համար: Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ խնդրի վերջնական լուծումը զինհաշմանդամին կահավորված բնակարանով ապահովելն է: Մոտավորապես այդ 3000 դոլարն է կազմում, զբաղվեք այդ հարցով: Մարդուն տալ սանհանգույցի փողը եւ ասել՝ քեզ բնակարանով ենք ապահովել, դա անկեղծ չէ:

- Շնորհակալ եմ շատ: Հարգելի ունկնդիրներ, լսում էիք «Մարդու իրավունքների ինքնապաշտպանություն» հաղորդաշարը: Տաղավարում աշխատում էր Հայկուհի Մինասյանը: Հաղորդաշարի մեր այսօրվա հյուրը Նարեկ Գալստյանն էր: Հաջողություն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan