Brexit-ի հարցում կա կոնսենսուս. բրիտանական ֆունտը թանկանում է. «Ֆինանսական շաբաթ» 04.12. 2017



Նախորդ հնգօրյակի կարևորագույն իրադարձությունը Brexit-ի վերաբերյալ բանակցությունների նոր ընթացքն էր: Անցած շաբաթ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը եկել են վճարումների չափի վերջնական համաձայնության: Հիշեցնենք, որ մինչ այդ ԵՄ-ն իր կազմից դուրս գալու համար Բրիտանիայից պահանջում էր 60 մլրդ ֆունտ տուգանք, իսկ երկիրը պատրաստվում էր վճարել միայն 20 մլրդ: Արդյունքում բանակացությունների ավարտին չափը հաստատվեց 40-50 մլրդ ֆունտի միջակայքում: Ակնհայտ է, որ ներդրողները դրական արձագանքեցին այդ նորությանը, քանի որ վերջապես Brexit-ը մոտենում է իր հանգուցալուծմանը: Ֆունտն այդ նորությունից հետո ստացավ այնպիսի աճի իմպուլս, որ գրեթե բոլոր նորությունները երեք օրվա ընթացքում անտեսվում էին:
Ֆինանսական շուկայի կարևոր իրադարձությունների մասին առավել մանրամասն՝ «Ֆինանսական շաբաթի» այս թողարկմանը:
Հաղորդման նյութը տրամադրվել է Forex Club ընկերության կողմից: