Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հատուկ պահպանվող տարածքները հաջորդ տարի կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով

Հատուկ պահպանվող տարածքները հաջորդ տարի կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հատուկ պահպանվող տարածքները հաջորդ տարի կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով

 Բոլոր հատուկ պահպանվող տարածքները 2018-ին կհամալրվեն ժամանակակից տեխնիկայով՝ աղետներին և ապօրինի գործողություններին արագ արձագանքելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:

«Տարվա ամենածանր բնապահպանական խնդիրը հրդեհներն էին: Գրեթե չմնաց որևէ հատուկ պահպանվող տարածք, որը չենթարկվեց հրդեհի: Մենք փորձեցինք մյուս գերատեսչությունների հետ խնդրին լուծում տալ: Կլիմայի գլոբալ փոփոխությունների պայմաններում այսպիսի խնդիրներ հաճախ կարող են լինել: Հետևաբար, մենք պետք է պատրաստ լինենք: Այդ տեսակետից մենք ձեռնարկել ենք մի շարք գործողություններ՝ թե համակարգի տեխնիկական զինվածության և թե մասնագիտական կարողությունների ուժեղացման առումով»,-ասաց Մինասյանը:

2018-ին նախատեսված ծրագրով բոլոր հատուկ պահպանվող տարածքներն ունենալու են ժամանակակից տեխնիկական հագեցվածություն՝ արագընթաց մեքենաներ, որոնք արագ կարձագանքեն արտակարգ դեպքերին, տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների հիման վրա ժամանակին բացահայտող և ահազանգող սարքավորումներ:  Սարքերը նաև կօգնեն որսագողության և ապօրինի ծառահատումների դեմ պայքարին: «Համոզված եմ, որ 2018-ը մեր բոլոր հատուկ պահպանվող տարածքներում լինելու է վերազինման տարի»,-նշեց նախարարը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan