Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով

Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի վարչապետի այցը Գերմանիա ուղեկցվել է բողոքի ցույցերով

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի՝ Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ մամուլի ասուլիսն ուղեկցվել է բողոքի ակցիաներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ի թուրքական ծառայությունը:Մամուլի ասուլիսին ներկա լրագրողներից մեկը, ով աշխատում է քրդական BasNews գործակալության համար, ոտքի է կանգնել և պարզել է լուսանկար, որը, նրա համոզմամբ, արվել է Աֆրինում՝ թուրքական զինուժի գործողությունների հետևանքով:

Այս արարքից զայրացած Յըլդըրըմը հայտարարել է, որ լուսանկարը կեղծ է և հորդորել է իրականությունը տեսնելու համար անձամբ այցելել Աֆրին: «Մի փորձեք ազդեցություն գործել այստեղի մարդկանց վրա»,- ասել է Թուրքիայի վարչապետը:

Նախքան ասուլիսը ևս բողոքի ցույց է կազմակերպվել Յըլդըրըմի դեմ:  Կանցլերի գրասենյակի դիմաց հավաքված խումբը հորդորել է գերմանական կողմին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային, ինչպես նաև վերջ տալ Աֆրինի ռազմական գործողություններին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan