Զորավար Անդրանիկի ռազմական դասերը սեղանին, իսկ ռուսի, թուրքի, ֆրանսիացու, գերմանացու փորձը գրպանում. Ողջու՛յն, անպարտելի հայկական բանակ. «Հայու տեսակ»



Մենք ունենք Նիկոլ Դումանի «Նախագիծ ժողովրդական ինքնապաշտպանության», Անդրանիկ Օզանյանի «Մարտական հրահանգները», Գարեգին Նժդեհի «Զորաշարժային կանոնադրություն», բայց սովորում ենք ռուսական զորքերի գրքերով, թարգմանում ենք ռուսական մարտավարություն՝ գրված ռուսական հարթավայրային տեղանքի համար: Հետո էլ զարմանում ենք, որ ինչ-որ բան այն չէ: