Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին

Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանական ընդդիմության առաջին նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 10-ին

Ադրբեջանական ընդդիմադիր ուժերի առաջին համատեղ նախընտրական հանրահավաքը տեղի է ունենալու 2018թ. մարտի 10-ին: Հանրահավաքի անցկացման վայր է ընտրվել Բաքվի Յասամալի շրջանի «Մեխսուլ» մարզադաշտը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության հետ զրույցում տեղեկացրել է «Մուսավաթ» կուսակցության գործադիր իշխանության ղեկավար Գյուլագա Ասլանլին: 

Ասլանլին նշել է, որ հանրահավաքի անցկացման թույլտվություն ստանալու նպատակով Բաքվի քաղաքապետարան դիմում է ուղարկվել: 

«Դիմումը ստորագրվել է Ադրբեջանի «Ազգային խորհրդի», «Մուսավաթ» և «Ժողովրդական ճակատ» կուսակցությունների կողմից»,- նշել է նա:

Ասլանլիի խոսքով` հանրահավաքը անց է կացվելու «Ոչ միապետությանը, ազատություն քաղբանտարկյալներին, ոչ կոռուպցիային, բողոքում ենք գնաճի դեմ» կարգախոսների ներքո:

Հանրահավաքին կարող է միանալ նաև «Հանրապետական այլընտրանք» (REAL) շարժումը, սակայն այդ որոշումը կկայացվի միայն այն բանից հետո, երբ այս ամենի վերաբերյալ իր կարծիքը հայտնի շարժման ազատազրկված առաջնորդ Իլգար Մամեդովը: 

«Մամեդովի և նրա փաստաբանի հանդիպումը տեղի է ունենալու ուրբաթ օրը` մարտի 2-ին»,-նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan