Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ

Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն ահաբեկչական վտանգի պատճառով կշարունակի փակ մնալ

Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանությունը, որն ավելի վաղ հայտարարել էր միայն մեկ օրով աշխատանքները դադարեցնելու մասին, մարտի 6-ին ևս փակ կլինի. պատճառն ահաբեկչության մասին հետախուզական ծառայությունների ունեցած տեղեկություններն են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Դեսպանության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ առկա վտանգի անցնելուն պես իրենք կշարունակեն բնականոն աշխատանքը:

Միաժամանակ, դիվանագիտական ներկայացուցչությունից հորդորել են Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիներին հեռու մնալ բազմամարդ շրջաններից, դեսպանատան և դրա հարակից տարածքներից: Հայտնի զբոսաշրջային վայրեր, առևտրի կենտրոններ, սպորտային և զվարճանքի կենտրոններ այցելելիս էլ հնարավորինս մեծ ուշադրություն դարձնել սեփական անվտանգությանն ու լինել զգոն:

Անկարայի նահանագապետարանը ևս հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ իրենք ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ դեսպանատան կողմից ստացված հետախուզական տվյալների առնչությամբ, որոնց համաձայն հնարավոր են ահաբեկչական գործողություններ ԱՄՆ դեսպանատան կամ քաղաքացիների դեմ:

Անկարայում ԱՄՆ դեսպանատունը դադարեցրել է աշխատանքները մարտի 5-ից: Նույն օրը քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ իրավապահ մարմինները գործողություն են իրականացրել՝ ձերբակալելով մեկ տասնյակից ավելի մարդկանց:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan