Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինը Թուրքիայում կմասնակցի «Աքքույու» ԱԷԿ-ի հիմնարկեքի արարողությանը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-4-ը կայցելի Թուրքիա: Մայրաքաղաք Անկարայում նա կմասնակցի Ռուսաստան-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքը:

Էրդողանն ու Պուտինը կնախագահեն խորհրդի նիստում, որի ժամանակ քննարկվելու են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր:

Այցի շրջանակում նույն օրը՝ ապրիլի 3-ին տեղի կունենա «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի հիմնարկեքի արարողությունը:

Արդեն ապրիլի 4-ին Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ տեղի կունենա Թուրքա-Իրան-Ռուսաստան եռակողմ հանդիպում Սիրիայի թեմայով:

Թուրքիայի Մերսին նահանգում «Աքքույու» ատոմային էլեկտրակայանի կառուցման և շինարարության մասին համագործակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի միջև միջկառավարական համաձայնագիր է ստորագրվել 2010 թվականին: «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը ներառում է չորս էներգաբլոկ, որոնցից յուրաքանչյուրի հզորությունը կկազմի 1200 մեգավատ: Նախագծի արժեքը շուրջ 20 մլրդ ԱՄՆ դոլար է:

Թուրքական կողմը հույս ունի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործման հանձնել 2023 թվականին՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100 ամյակին։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan