Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանի ԿԸՀ-ն նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների հայտարարագրերը չի հրապարակում

Ադրբեջանում գործող «Հանուն ժողովրդավարության  և բարգավաճման» շարժումը երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել է հրապարակել նախագահական արտահերթ ընտրություններում առաջադրված թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ հայտարարագրերը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

Շարժման ներկայացուցիչները հայտնել են, որ ԿԸՀ-ից պատասխան չստանալու պարագայում դատական հայց են ներկայացնելու, քանի որ Ադրբեջանի ընտրական օրենսգրքի 58-րդ հոդվածի համաձայն` հայտարարագրերը պետք է հրապարակվեն:

«Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ` նախագահի թեկնածուների ունեցվածքի և եկամուտների վերաբերյալ տեղեկությունները թաքցվում են յուրաքանչյուր ընտրությունների ժամանակ:

«Արդեն երկար տարիներ է, ինչ խախտվում է սեփականության մասին փաստաթղթերի հրապարակման մասին օրենքը: Դա միտումնավոր արվում է զանգվածային կոռուպցիայի փաստերը թաքցնելու համար»,-նշվում է գործակալության հայտարարության մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan