Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դիրկ Կայտը ժամանակավորապես վերսկսել է կարիերան իր հարազատ ակումբին օգնելու համար

Դիրկ Կայտը ժամանակավորապես վերսկսել է կարիերան իր հարազատ ակումբին օգնելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դիրկ Կայտը ժամանակավորապես վերսկսել է կարիերան իր հարազատ ակումբին օգնելու համար

Հոլանդիայի հավաքականի, «Լիվերպուլի», «Ֆեներբահչեի» և «Ֆեյենորդի» նախկին ֆուտբոլիստ Դիրկ Կայտը, ով անցած տարի ավարտել էր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, կփորձի օգնել սիրողական «Քուիք Բոյզ» թիմին` հոլանդական երրորդ դիվիզիոնի ուղեգիր նվաճելու հարցում:

Թիմը հարձակման գծի խաղացողների խնդիր ունի, այդ իսկ պատճառով 37-ամյա հարձակվողը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ մրցաշրջանի մնացած հատվածում, հայտնում է ArmSport-ը:

«Քուիք Բոյզը» Կայտի հարազատ քաղաքի թիմն է, որտեղ ինքը սկսել է կարիերան:

Կայտն այժմ այդ ակումբի գլխավոր մարզչի օգնականն է: Վերջերս հայտնի է դարձել, որ հաջորդ մրցաշրջանից Կայտը կսկսի աշխատել «Ֆեյենորդի» երիտասարդական թիմում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan