Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Աբրահամյան. Ընտրությունների բարեհաջող անցկացումը երաշխավորված չէ

Տիգրան Աբրահամյան. Ընտրությունների բարեհաջող անցկացումը երաշխավորված չէ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Աբրահամյան. Ընտրությունների բարեհաջող անցկացումը երաշխավորված չէ

ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը, հղում կատարելով իր երկրի ԱԳ նախարարին, նշել է, որ «ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա խորացման համար անհրաժեշտ են առաջին հերթին անթերի նախագահական ընտրություններ, հավելելով, որ օրենսդրական բազան լավն է, իսկ հարցը միայն քաղաքական կամքի առկայության մեջ է»: Այն, որ միայն նորմալ օրենսդրական դաշտի պայմաններում ընտրությունների բարեհաջող անցկացումը երաշխավորված չէ, պարզ է: Իսկապես որ, առանց քաղաքական կամքի բացակայության անհնար է նորմալ ընտրություններ անցկացնել: Միաժանակ այդքան էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում անթերի ընտրություններ և որտեղ է առհասարակ անցկացվում անթերի ընտրություններ: Էլ չեմ ասում, որ անթերի ընտրությունների մասին խոսում է ոչ թե, ասենք, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի դեսպանը, այլ Լեհաստանի, որտեղ ևս քիչ չեն խնդիրները, այդ թվում՝ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Մեկ նկատառում ևս. գրեթե ցանկացած միջազգային զեկույցում առկա է քաղաքական որոշման էլեմենտները և քիչ չեն դեպքերը, երբ միջազգային գնահատականներն ու զեկույցները ծառայում են կոնկրետ աշխարհաքաղաքական նպատակների: Մենք չպետք է մեր՝ արդար ընտրություններ անցկացնելու մտադրությունը կապենք միջազգային տարբեր զեկույցներին, քանի որ այդպիսի ընտրությունների անցկացումն առաջին հերթին անհրաժեշտություն է հենց մեր համար:
«Լրատվական» ռադիոն չի խմբագրում հեղինակի կարծիքը, մատուցման ձևն ու լեզուն:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
25Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan