Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Յըլդըրըմն ու Բահչելին միասին են ներկայացրել Թուրքիայի նախագահի ընտրություններում Էրդողանի թեկնածությունը գրանցելու դիմումը

Յըլդըրըմն ու Բահչելին միասին են ներկայացրել Թուրքիայի նախագահի ընտրություններում Էրդողանի թեկնածությունը գրանցելու դիմումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Յըլդըրըմն ու Բահչելին միասին են ներկայացրել Թուրքիայի նախագահի ընտրություններում Էրդողանի թեկնածությունը գրանցելու դիմումը

Թուրքիայի վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) անդամ Բինալի Յըլդըրըմը և «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելին միասին բարձրագույն ընտրական հանձնաժողովում ներկայացրել են նախագահի իրենց թեկնածուին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանին գրանցելու դիմումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

ԱԶԿ-ն և ԱՇԿ-ն ընտրություններից առաջ հայտարարել են «Հանրապետական դաշինք» կազմելու և միասնաբար հանդես գալու մասին:

Նշենք, որ Թուրքիայի չորս ընդդիմադիր կուսակցություններ ևս որոշում են կայացրել հունիսի 24-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում հանդես գալ դաշինքով՝ ի հակակշիռ «Հանրապետական դաշինք»-ի: Դաշինք կազմած ընդդիմադիր կուսակցություններն են քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը, «Լավ», «Սաադեթ» («Երջանկություն») և Ժողովրդավարական կուսակցությունները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan