Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ավանդական Կարատեի Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը գալիս է Հայաստան. «Ararat Cup 2018»-ի ամենակարևոր արդյունքը:

Ավանդական Կարատեի Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը գալիս է Հայաստան. «Ararat Cup 2018»-ի ամենակարևոր արդյունքը:
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ավանդական Կարատեի Եվրոպայի առաջիկա առաջնություններից մեկը գալիս է Հայաստան. «Ararat Cup 2018»-ի ամենակարևոր արդյունքը:

Ավարտվեց մայիսի 5-ին մեկնարկած ավանդական կարատեի  «Ararat Cup 2018» միջազգային առաջնությունը, որի ընթացքում իրենց ուժերը չափեցին Հայաստանի, Իրանի, Լեհաստանի, Ուզբեկստանի, Ռուսաստանի, Իսրայելի և Մոլդովայի մարզիկները: Պատահական չէ, որ հատկապես սեփական հարկի տակ հայ մարզիկները պետք է տպավորիչ արդյունքներ ցույց տային (հիմնական անհատական մրցաձևերի մրցանակային աղյուսակը ստորև):

Հայաստանի Ավանդական Կարատեի ֆեդերացիայի նախագահ սև գոտի 5-րդ դան Սուրեն Մաթևոսյանի կարծիքով մրցաշարը հատկապես կարևոր է երիտասարդ մարզիկների համար, որոնցից շատերի համար սա միջազգային մրցաշարի մասնակցելու առաջին փորձն էր:

«Մի բան է ազգային առաջնություններին մասնակցելը և գրեթե նույն դպրոցի մարզիկների հետ մրցելը, միանգամայն այլ փորձառություն է ուժերն օտարերկրյա մրցակիցների հետ չափելը: Սա չափազանց կարևոր փորձ է երիտասարդ մարզիկների համար, ովքեր առաջիկայում մասնակցելու են Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, այլ միջազգային մրցաշարերի».-ասում է Սուրեն Մաթևոսյանը:

«Ararat Cup 2018-ը» Հայաստանի Ավանդական Կարատեի ֆեդերացիայի միջազգային մրցաշար անցկացնելու առաջին և՝ դատելով արտերկրից ժամանած գործընկերների արձագանքներից, հաջողված փորձն էր: Ինչպես նշեց Ավանդական Կարատեի Համաշխարհային ֆեդերացիայի (WTKF) նախագահ Վլադիմիր Կվիչինսկին, նա շատ տպավորված է կազմակերպչական մակարդակով և ներկայում քննարկվում է Եվրոպայի գալիք առաջնություններից մեկը, գուցե հենց հաջորդը, Հայաստանում անցկացնելու հարցը:

 

Անհատական կումիտե – 1998 – 2000

1-Արթուր Ղահրամանյան /Հայաստան /

2-Էմիլ Հայրապետյան /Հայաստան /

3-Շիրազ Մարգարյան /Հայաստան /

3-Տիգրան Հովսեփյան /Հայաստան /

Անհատական Կումիտե /մեծահասակներ/

1-Միխալ Սովա /Լեհաստան/

2-Նարեկ Իսկանդարյան /Հայաստան/

3-Նարեկ Մովսիսյան /Հայաստան/

3-Անդրեյ Պետրոսյան /Հայաստան/

Անհատական Կումիտե /աղջիկներ/ 2000- և բարձր

1-Մարիա Դեպտա /Լեհաստան /

2-Արփի Սաֆարյան /Հայաստան/

3-Շահլո Պուլատովա /Ուզբեկստան /

Անհատական կատա 1998-2000

1-Արթուր Ղահրամանյան /Հայաստան /

2-Արշակ Շահնազարյան /Հայաստան /

3-Տիգրան Հովսեփյան /Հայաստան /

3-Էմիլ Հայրապետյան /Հայաստան /

Անհատական կատա /Մեծահասակներ/

1-Վիտոլդ Կվիչինսկի /Լեհաստան /

2-Նարեկ Իսկանդարյան /Հայաստան /

3-Գեղազնիկ Միքայելյան /Հայաստան /

3-Վահե Մխիթարյան /Հայաստան /

Անհատական կատա 2000 և բարձր /աղջիկներ/

1-Մարիա Դեպտա /Լեհաստան /

2-Ագնեշկա Սայդուդկա /Լեհաստան /

3-Արփի Սաֆարյան /Հայաստան /

3-Անաստասիա Դիակովա /Ռուսաստան /

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
12Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan