Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը

Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել երկրի օդային տարածքը

Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Աբադին հանձնարարել է երկրի օդային տարածքը բացել եւ վերսկսել օդանավակայանների աշխատանքը, որը դադարեցվել էր երկրում խորհրդարանական ընտրությունների մեկնարկից առաջ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին նշված է կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հատուկ հայտարարության մեջ:

«Իրաքի վարչապետը հանձնարարել է բացել  օդային տարածքն ու վերականգնել Իրաքի օդանավակայանների աշխատանքը», - ասվում է հայտարարության մեջ: Նշվում է, որ այսուհետ երկրի բոլոր ուղղություններով օդային ծառայությունը վերսկսվում է:

Ավելի վաղ Ալ Աբադին հանձնարարել էր վերացնել երկրում խորհրդարանական ընտրությունների նախօրեին տրանսպորտի շարժման հետ կապված սահմանափակումները:

Որոշումը կայացվել է «անվտանգության ուժերի կողմից ընտրական գործընթացի վերահսկողության, ինչպես նաեւ քաղաքացիների տեղաշարժման հարմարավետության եւ ընտրությունների արդյունավետության ապահովման» կապակցությամբ: Մասնակի սահմանափակումները կմնան միայն այն տարածքների համար, որտեղ «սպառնալիք է անվտանգության համար»:

Իրաքում խորհրդարանական ընտրությունները մեկնարկել են մայիսի 12-ին՝ տեղի ժամանակով 7:00-ին: «Իսլամական պետության» զինյալներից երկիրն ազատելուց ի վեր երկրում ընտրություններ առաջին անգամ է անցկացվում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan