Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը թույլ կտա իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ. ԿԳ նախարար

«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը թույլ կտա իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ. ԿԳ նախարար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Հորիզոն-2020»-ին մասնակցությունը թույլ կտա իրականացնել համաշխարհային մակարդակի գիտական հետազոտություններ. ԿԳ նախարար

Կառավարությունը հաստատեց Կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը և փոփոխություններ ու լրացումներ կատարել ՀՀ 2018 թ. պետբյուջեում:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ ծրագրում մասնակցության յուրաքանչյուր տարվա համար Հայաստանը պարտավորվում է ֆինանսական ներդրում կատարել ՀՀ և ԵՄ համախառն ներքին արդյունքների համամասնությամբ սահմանված գործակցի չափով:

«Ծրագրին մասնակցությունը հնարավորություն է տալիս հանրապետության կազմակերպություններին մաս կազմելու համաշխարհային մակարդակի գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացմանը, ղեկավարելու այդպիսի խնդիրների լուծմանն ուղղված գիտական միջազգային համագործակցություններ, ինտեգրվելու Եվրոպական հետազոտական և նորարական տարածք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ այդ կազմակերպությունների համար հասանելի է դարձվում ժամանակակից գիտական ենթակառուցվածքները և կարող է դառնալ նաև լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan