Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՈՒԵՖԱ-ի որոշումը Շիրակի գործով

ՈՒԵՖԱ-ի որոշումը Շիրակի գործով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՈՒԵՖԱ-ի որոշումը Շիրակի գործով

«Շիրակ» ՖԱ-ի գործով ՈւԵՖԱ-ն այս տարվա մայիսի 18-ին հարուցել էր կարգապահական վարույթ:

ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը հայտնում է, որ ֆեդերացիան ստացել է այդ գործով ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմնի 2018թ. հունիսի 5-ի որոշումը:

Որոշման համաձայն (30-32-րդ կետեր)` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը գործում առկա ապացույցների հիման վրա հաստատված է համարել, որ «Շիրակ» ՖԱ-ն իր պաշտոնյայի միջոցով ներգրավված է եղել ազգային առաջնության խաղի ելքի վրա ազդելու մեջ:

Հաստատված համարելով նշված հանգամանքները` ՈՒԵՖԱ-ի Բողոքարկման մարմինը, այնուամենայնիվ, դադարեցրել է կարգապահական վարույթը, քանի որ «Շիրակ» ՖԱ-ն մինչև վարույթի ավարտը` 2018թ. մայիսի 25-ին ՈՒԵՖԱ-ին ուղղված դիմումով կամավոր հրաժարվել է 2018/19թթ. ակումբային մրցաշարերի մասնակցությունից:

ՈՒԵՖԱ-ն ընդգծել է, որ նման պայմաններում էական չէ` ակումբի որակազրկումը կլինի Բողոքարկման մարմնի որոշմամբ, թե ակումբի կամավոր որոշմամբ, քանի որ երկու դեպքում էլ հետևանքը նույնն է:

Այդուհանդերձ, որոշման 33-րդ կետի համաձայն` չի բացառվում, որ «Շիրակ» ՖԱ-ի նկատմամբ տվյալ փաստերի հիման վրա հետագայում նոր կարգապահական վարույթ հարուցվի:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan