Մենք մեր անգործությամբ թուրքին ստիպում ենք հարձակվել. «Հետախույզի օրագիրը»



Ապրիլյան էսկալացիան տեղի ունեցավ, որովհետև մենք ոչ մի բան չենք անում, թամբալացել ենք, չունենք մարտունակ քաղաքացիական հասարակություն: Մենք, կարծես, հրահրում ենք թուրքին, որ հարձակվի, տալիս ենք նրան վստահություն, թե կարող է արագ հաջողության հասնել: Նախորդ իշխանությունը թքած ուներ քաղաքացու վրա, մարտական գործին ծանոթ հասարակություն ձևավորելու խնդիր չէր դրել: Արդյո՞ք նոր իշխանությունը կրկնելու է նախորդի սխալները, թե՞, ի վերջո, հասկանալու ենք, որ մենք այլընտրանք չունենք: Թեմայի մասին «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկմանը Վովա Վարտանովը զրուցել է Շենգավիթի ջոկատի վետերան Համազասպ Հովսեփյանի հետ: