Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի  ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եվրոպայի խորհրդի ԽԿԿ-ն զեկույց է հրապարակել Ադրբեջանում տարածված խոշտանգումների, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերաբերյալ

Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ) հրապարակել է 2004, 2012, 2013, 2015, 2016, 2017 թթ. Ադրբեջան կատարած այցերի վերաբերյալ զեկույցը:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է www.coe.int կայքը:

ԽԿԿ-ի զեկույցում նշվում է, որ ըստ կոմիտեի տպավորության՝ Ադրբեջանում շարունակում է տարածված և էնդեմիկ մնալ ոստիկանության, այլ իրավապահ մարմինների և բանակի կողմից մարդկանց նկատմամբ իրականացվող խոշտանգման դեպքերը, ֆիզիկական վատ վերաբերմունքի այլ ձևերը, ամբողջ իրավապահ համակարգում կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտը:

2017 թ. Կոմիտեի՝ Ադրբեջան կատարած հատուկ այցի արդյունքները ցույց են տալիս իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում տարածված բռնության մշակույթը:

«Այս ամենից բացի՝ այդ երկրում կա անպատժելիության և վատ վերաբերմունքի մասին պնդումների վերաբերյալ պատշաճ քննություն իրականացնելու լուրջ խնդիր: Լուրջ խնդիր կա նաև ձերբակալված անձանց համար փաստաբանի մատչելիության, իրավունքների  պատշաճ ծանուցման, բժշկի օգնության հասանելիության, տեղեկություն ստանալու իրավունքի բնագավառներում»,-նշվում է զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ չնայած իրականացված որոշակի բարեփոխումներին, նոր բանտերի կառուցմանը և եղածների վերանորոգմանը՝ գոյություն ունի նաև բանտերի գերբեռնվածության, նորմալ պայմանների բացակայության, անհամաչափ բժշկական օգնության, բանտերի աշխատակիցների ցածր աշխատավարձերի լուրջ խնդիր, ինչը խանգարում է կոռուպցիայի դեմ պայքարին  և բանտարկյալների նկատմամբ իրականացվող խոշտանգումների կանխարգելմանն ուղղված քայլերին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan