Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա. գյուղնախարար

Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա. գյուղնախարար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա. գյուղնախարար

Սեւանից ավելի շատ ջուր բաց թողնելու նախաձեռնություն կառավարության կողմից չկա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան։

«Սեւանից մի կաթիլ ավելին ջուր բաց թողնելու համար պետք է լինի Ազգային ժողովի որոշումը։ Այսօրվա դրությամբ կառավարության կողմից նախաձեռնություն չի եղել»,–նշեց նա։


Նա հայտնեց նաեւ, որ Ջրային տնտեսության պետական կոմիտեն քննարկում ներկայացրել է, բայց կառավարությունից նման նախաձեռնություն չի եղել, հետեւաբար ԱԺ չի ներկայացվել։

Նախարարը նկատեց հետագա գործողությունները կախված կլինեն տեղումներից, բայց համակարգը բարեփոխման կարիք ունի, իսկ բարեփոխման գործընթացը էժան չի լինի։ «Քննարկումներ կան, այսօր էլ կառավարության նիստից առաջ քննարկված հարցերից է եղել համակարգի բարեփոխումը»,–նշեց նա։

Նախարարը անդրադարձավ մասնավարոպես այն պնդումներին, որ 70 տոկոսով ջուրը կորում է, ջուրը չի չափվում, եւ նշեց, որ իր համար այդ պնդումները ընդունելի չեն. «Աչքաչափով է գյուղացուն ջուր տրվում, սակայն գյուղացու նկատմամբ ազնիվ լինելու համար ջուրը պետք է չափվի։ Այսինքն՝ սպառել ես այսքան ջուր՝ պետք է վճարես այսքան»։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan