Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծին

Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի հայաբնակ Վագըֆ գյուղում թանգարան կբացվի․ կազմակերպիչները կոչ են անում աշխարհասփյուռ մուսալեռցիներին աջակցել նախագծին

յժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Հաթայի նահանգի մեջ մտնող և մինչ օրս հայաբնակ մնացած Վագըֆ գյուղում (պատմական Կիլիկիայի գյուղերից - tert.am) շուտով կբացվի գյուղի պատմությանն ու մշակույթին նվիրված թանգարան, որն այստեղ ժամանող զբոսաշրջիկներին առավել մանրամասն կպատմի կիլիկիահայության՝ Թուրքիայում մնացած վերջին համայնքի անցյալի մասին։

Ինչպես փոխանցում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը, թանգարանի հիմնադրման հետ կապված աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել մինչև մյուս տարվա օգոստոս՝ Սուրբ Մարիամ Աստվածածնի վերափոխման տոնին, որը Վագըֆում ավանդաբար մեծ շուքով են նշում։

Նախագծի հեղինակները կոչ են հղել աշխարհի տարբեր անկյուններում բնակվող մուսալեռցիներին՝ Վագըֆի ու Մուսալեռի հետ կապված ցանկացած արխիվային նյութ, լուսանկար, նամակ կամ փաստաթուղթ ունենալու դեպքում կապ հաստատել իրենց հետ ու կիսվել դրանցով։

Նշվում է, որ թանգարանը հագեցած կլինի ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, այցելուներին կներկայացվեն նաև Վագըֆի բարբառի առանձնահատկությունները, ավանդական երգերն ու պարերը, խոհանոցն ու այլ մշակութային առանձնահատկություններ։

Վագըֆ գյուղը (թուրքերեն անունը Վաքըֆլը - tert.am) պատմական Կիլիկիայի տարածքում՝ Մուսալեռան լանջերին գտնվող վերջին հայկական գյուղն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan