Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արետա Ֆրանքլինը կտակ չի թողել

Արետա Ֆրանքլինը կտակ չի թողել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արետա Ֆրանքլինը կտակ չի թողել

Երգչուհի Արետա Ֆրանքլինը, որն օգոստոսի 16-ին մահացել է 76 տարեկան հասակում, կտակ չի կազմել, հայտնել է TMZ կայքը՝ հղում անելով իր կողմից ձեռք բերված դատական փաստաթղթերին, փոխանցում է Aysor.am-ը:

Այդ փաստաթղթերի համաձայն՝ երգչուհին մահացել է՝ կտակ չթողնելով: Դա նշանակում է, որ մահվան պահին նման փաստաթուղթ չի կազմվել, ճշտել է պորտալը:

Միչիգանի նահանգի օրենքների համաձայն, որտեղ երգչուհին մահացել է, նրա ունցվածքը հավասարապես բաժանվում է չորս զավակների միջև:

Արետա Ֆրանքլինը վախճանվել է օգոստոսի 16-ին Դեթրոյտում (Միչիգանի նահանգ): Մահվան պատճառ է դարձել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը:

Նրան հողին կհանձնեն օգոստոսի 31-ին Դեթրոյտի Վուդալուն գերեզմանատանը: Այնտեղ են հանգչում երգչուհու հայրը, երկու քույրերը, եղբայրը և եղբորորդին: Հուղարկավորությանը հրավիրված են միայն հանգուցյալի ընտանիքի անդամները և մերձավոր բարեկամները:

Երգչուհին բացառիկ ուժեղ և գեղեցիկ ձայն ուներ: 1987 թվականին նրա անունը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների թվում առաջինն է հայտնվել ամերիկյան Ռոք ն ռոլի փառքի սրահում: Rolling Stone հանդեսը նրան դասել է մեծագույն վոկալիստների շարքը երաժշտության այդ ուղղության պատմության մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan