Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայտնի է, թե երբ և քանի թիմով կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Հայտնի է, թե երբ և քանի թիմով կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայտնի է, թե երբ և քանի թիմով կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը

Հոկտեմբեր ամսին կմեկնարկի Ա լիգայի կանոնավոր առաջնությունը, որին այս տարի կմասնակցեն 8 թիմեր Հայաստանի տարբեր մարզերից, Երևանից և Արցախից: Ըստ Vnews.am-ի այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Այս մրցաշրջանում լիգային չի մասնակցի «Ինժեներ» ակումբը: Լիգայի նորեկներն են՝ «Արագած» և «Էրեբունի» ակումբները, որոնք երկուսն էլ ներկայացնում են Երևան քաղաքը:

Ա լիգան կանցկացվի շրջանաձև համակարգով , երկու շրջանով, մեկնումներով ՝ տուն-դուրս տարբերակով: Այնուհետև առաջին և երկրորդ շրջանների արդյունքների հիման վրա թիմերը հանդիպումները կշարունակեն փլեյ–օֆֆ փուլում:

Ա լիգային կմասնակցեն հետևյալ ութ թիմերը. «Ուրարտու Վիվարո» (Երևան), ՖԻՄԱ (Երևան), «Շիրակ» (Գյումրի), «Արթիկ» (Արթիկ), «Արագած» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Գրանդ Սպորտ» (Երևան) և «Էրեբունի» (Երևան):

Նշենք նաև, որ այս մրցաշրջանում «Ուրարտու Վիվարո»-ի տնային հանդիպումները տեղի կունենան Վանաձոր քաղաքում:

Ա լիգան կմեկնարկի ս.թ. հոկտեմբերի 6-ին և կշարունակվի մինչև 2019 թվականի մայիս ամիսը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
14Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan