Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ապօրինի ծառահատում իրականացնողը խոստովանական ցուցմունք է տվել

Ապօրինի ծառահատում իրականացնողը խոստովանական ցուցմունք է տվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ապօրինի ծառահատում իրականացնողը խոստովանական ցուցմունք է տվել

Օգոստոսի 14-ին ոստիկանության Էրեբունու բաժնում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնից գրություն է ստացվել, որ օգոստոսի 3-ին Տիգրան Մեծի պողոտայի թիվ 86 հասցեում գտնվող Երկաթգծի կայարանի հարակից կառամատույցում կատարված զննության արդյունքում արձանագրվել է 11 սոճու և 3 եղևնու կոճղեր: Պատճառված վնասի չափը մոտ 900.000 դրամ էր:


Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանության Էրեբունու բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների և Էրեբունի վարչական շրջանի ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված ծառերը հատել է Դավթաշեն 4-րդ թաղամասի բնակիչ Արթուր Գ.-ն:

Օգոստոսի 22-ին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Արթուր Գ.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
18Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan