Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մակեդոնիայի դեմ խաղում 11-մետրանոց վաստակելու դեպքում կրկին Մխիթարյանը կիրացնի. Մինասյան

Մակեդոնիայի դեմ խաղում 11-մետրանոց վաստակելու դեպքում կրկին Մխիթարյանը կիրացնի. Մինասյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մակեդոնիայի դեմ խաղում 11-մետրանոց վաստակելու դեպքում կրկին Մխիթարյանը կիրացնի. Մինասյան

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Լիխտենշտեյնի ընտրանու դեմ տոնած հաղթանակից հետո պատասխանել է լրագրողների հարցերին:

«Չեմ ցանկանում մեկնաբանել մրցակցի մարզչի խոսքերը: Խաղը մեր ուզած սցենարով չգնաց, քանի որ նախ վնասվածք ունեցանք, իսկ հետո չէինք կարողանում իրացնել պահերը:

Կարծում եմ՝ Մանուչարյանը բարձրակարգ ֆուտբոլ խաղաց, իսկ թե ինչու վնասվածք ստացավ չեմ կարող ասել: Հավանաբար պատճառն ավելի խորն է:

Մենք գիտեինք, որ մրցակիցը փակ ֆուտբոլ է խաղալու այդ պատճառով էլ ընտրել էինք Մխիթարյան-Արաս-Օզբիլիս-Յագան քառյակը: Վերջին հինգ խաղերում նրանք խաղացել են 5-3-2 մարտավարությամբ:

Ալեքսանդր Կարապետյանին մենք հետևում ենք: Հնարավոր է նա նույնպես հրավիրվի հավաքական:

Ներկայումս Օզբիլիսն ամենից լավ մարզավիճակում չէ: Բայց կարելի է ասել նա հերոս է, քանի որ նման վնասվածքից հետո ամեն խաղացող չէ, որ շարունակում է ֆուտբոլ խաղալ: Նրան դեռ ինչ-որ բան խանգարում է: Երևի զգուշանում է նոր վնասվածքից:

Մխիթարյանն առաջին անգամը չէ, որ վրիպում է 11-մետրանոցից, բայց, նույնիսկ եթե Մակեդոնիայի դեմ խաղում էլ 11-մետրանոց վաստակենք մեկ է նա է իրացնելու:

Ուսումնասիրել ենք Մակեդոնիայի ընտրանուն: Գիտենք նրանց թույլ և ուժեղ կողմերը: Նույնիսկ մեկնարկային կազմի հարցում ենք կողմնորոշվել»,- Sportal.am-ը փոխանցում է Մինասյանի խոսքերը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Հունվա
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan