Ով էլ լիներ «Նիկոլի թեկնածուն»՝ օբյեկտիվորեն ունենալու էր բարձր վարկանիշ. «Էստի համեցեք»



Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը շատ բարձր է ու այն օբյեկտիվորեն ազդում է նրա քաղաքական թիմի կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի վարկանիշի վրա: Թվում է, թե պայքարը գնալու է միայն 2-րդ տեղի համար: Բայց քարոզարշավը դեռ նոր է սկսել, չի բացառվում նոր լիդերների ի հայտ գալը: Այս ընտրությունն իսկապես լավ հնարավորություն է բոլոր քաղաքական ուժերի իրական պոտենցիալը հասկանալու համար. չէ՞ որ այլևս ոչ ոք չի կարողանա իր անհաջողությունն արդարացնել անօրինական ու կեղծված ընտրությամբ: