Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հենրիխ Մխիթարյան. ««Արսենալը» պետք է խաղա Չեմպիոնների լիգայում»

Հենրիխ Մխիթարյան. ««Արսենալը» պետք է խաղա Չեմպիոնների լիգայում»
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հենրիխ Մխիթարյան. ««Արսենալը» պետք է խաղա Չեմպիոնների լիգայում»

Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր կարիերայի և Լոնդոնի Արսենալում իր առջև դրած նպատակների մասին:

«Ես ամեն օր, ամեն ժամ և ամեն րոպե ամեն ինչ անում եմ, որպեսզի ավելի ուժեղ դառնամ: Ես միշտ իմ երազանքներն ու ամբիցիաներն եմ ունեցել և միշտ ցանկացել եմ հետևել դրանց: Ես ցանկացել եմ իրագործել երազանքներս, քանի որ դրանք կարևոր են եղել իմ և ընտանիքիս համար: Ես շատ եմ աշխատել: Նույնիսկ հանգստյան օրերին: Նույնիսկ, եթե ինչ որ ասպեկտով լավն եմ եղել, միշտ ձգտել եմ ավելի լավը դառնալ:

Հաճելի է այս ակումբի պատմության մի մասը լինել, քանի որ «Արսենալը» մեծ ակումբ է և բոլորն էլ գիտեն, որ այս ակումբում լինելն ինչ-որ բան արդեն նշանակում է: Ես նաև ուրախ եմ, որ իմ մարզիչն է եղել Արսեն Վենգերը, իսկ հիմա՝ Ունայի Էմերին: Ես գնահատում եմ այն մարդկանց, ովքեր ցանկանում են «Արսենալին» օգնել հասնել ավելիին, քանի որ «Արսենալն» այն ակումբն է, որը պետք է խաղա Չեմպիոնների լիգայում և Անգլիայում պայքարի մրցանակների համար: Մենք ձգտում ենք վերադարձնել «Արսենալի» մակարդակը» – հայտարարել է Մխիթարյանը:

Հաղորդում է՝ Vnews.am-ը:

 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan