Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա. Կալաշնիկովը՝ Արա Բաբլոյանին

Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա. Կալաշնիկովը՝ Արա Բաբլոյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա. Կալաշնիկովը՝ Արա Բաբլոյանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջեւ գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը:


Ազգային ժողովի նախագահը երկու երկրների միջպետական հարաբերությունների շարունակական զարգացման գործում կարեւորել է օրենսդիր մարմինների փոխշահավետ համագործակցությունը:

Լեոնիդ Կալաշնիկովի խոսքով` Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կապերը եղել եւ մնում են բարձր մակարդակի վրա:

Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը՝ նա եւս անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

Հանդիպմանը քննարկվել են հոկտեմբերի 29-30-ը Երեւանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի եւ ՀԱՊԿ ԽՎ-ի իններորդ լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր, անդրադարձ է կատարվել ՀԱՊԿ-ի շրջանակում խորհրդարանական փոխգործակցությանը: Կողմերն ընդգծել են վեհաժողովի դերը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում, քննարկել համատեղ նոր ծրագրեր իրականացնելու ուղիներ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan